Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 10:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Եթե ամբարշտանամ, օ՜, վա՜յ ինձ. իսկ եթե արդար իսկ լինեմ, չեմ կարող հայացքս բարձրացնել, քանի որ մեջս անարգանք կա լեցուն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Եթե ամբարշտություն անեմ, վա՜յ ինձ։ Արդար էլ լինեմ, գլուխս չեմ կարող բարձրացնել։ Անարգանքով եմ լցված, և տե՛ս իմ թշվառությունը։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 10:15
23 Խաչաձեւ Հղումներ  

Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


Եթե արդար լինեմ, ու ինձ չլսի, նրա դատաստանն եմ աղերսելու։


Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։


Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։


Նույնպես և դուք, երբ կատարեք այն բոլորը, որ ձեզ հրամայված է, ասացեք. “Նվաստ ծառաներ ենք. ինչ որ պարտավոր էինք անելու, այն արեցինք”»։


Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպես մահը՝ ներսից։


Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։


Տերը ճանաչված է իր արած դատաստաններով, Եվ մեղավորները կպատժվեն ըստ իրենց ձեռքի գործերի։


Առավել ևս՝ թող թշնամիներս լինեն կործանվող ամբարիշտները, իմ դեմ դուրս եկած, կորստի մատնված անօրենները։


Այս ամենով նրա առջև պիտի տագնապեմ, անդրադառնալով ավելի պիտի զարհուրեմ նրանից։


Հենց որ հիշում եմ, տագնապում եմ, քանզի ցավերն են պատել մարմինս։


Եթե ամբարշտություն էի անում, ինչո՞ւ չմեռա։


Եթե ոչնչացնի, ո՞վ հետ կպահի նրան, կամ ո՞վ նրան կասի՝ ի՞նչ արեցիր։


Տերն ասաց Մովսեսին. «Ես իսկապես տեսա իմ ժողովրդի չարչարանքը Եգիպտոսում և լսեցի նրանց աղաղակը իրենց գործավարների պատճառով, գիտեմ նրանց վշտերը


Նստե՛ք. դատի մեջ անիրավ բան թող չլինի. և դարձյալ արդարի՛ն հետևեք,


Ցնծությամբ և ուրախությամբ պիտի բերվեն Ու տարվեն թագավորի պալատ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ