ՍԱՂՄՈՍՆԵՐ 107:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սիրտս պատրաստ է, Աստվա՛ծ, սիրտս պատրաստ է Օրհնելու և սաղմոսելու քեզ իմ փառքով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տիրոջ փրկածները թող ասեն, որ իրենց փրկեց թշնամու ձեռքից. |
Մեղքերս քեզ ցույց կտամ Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։ Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը», Եվ դու թողություն կտաս Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ
Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզորությամբ թող քարանան, մինչև որ անցնի քո ժողովուրդը, Տե՛ր, մինչև որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար։
Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։
Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։
Տիրոջ ձեռքով փրկված Սուրբ ժողովուրդ է կոչելու նրան, իսկ դու կոչվելու ես Փնտրված քաղաք և ոչ թե Լքված»։
Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։
որպեսզի թշնամիների ձեռքից փրկված՝ կարողանանք առանց երկյուղի, սրբությամբ և արդարությամբ ծառայել նրա առաջ
Մենք ակնկալում էինք, թե նա փրկելու է Իսրայելը։ Եվ այսքանը բավական չէ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին,
Քրիստոսը մեզ փրկագնեց Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով մեզ համար (որովհետև գրված է. «Անիծյալ լինի նա, ով կախվում է փայտից» (Բ Օր. 21.23)),
Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։
այլ նրա համար, որ Տերը սիրում էր ձեզ և ուզում էր պահել այն երդումը, որ տվել էր ձեր հայրերին։ Տերը հզոր ձեռքով ու բարձր բազկով հանեց ձեզ ու փրկեց ստրկության տնից՝ եգիպտացիների փարավոնի ձեռքից։
որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։