Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ղուկաս 24:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Մենք ակնկալում էինք, թե նա փրկելու է Իսրայելը։ Եվ այսքանը բավական չէ, այս երրորդ օրն է, որ այդ բաները կատարվեցին,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Իսկ մենք հույս ունեինք, թե նա է փրկելու Իսրայելը. բայց այս ամենով հանդերձ՝ այս երրորդ օրն է, ինչ այս բաները եղան։

Տես գլուխը Պատճենել




Ղուկաս 24:21
8 Խաչաձեւ Հղումներ  

«Օրհնյա՜լ է Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ այցի եկավ մեզ և փրկություն բերեց իր ժողովրդին։


Սա ևս նույն ժամին վեր կացավ եկավ, գոհություն էր մատուցում Տիրոջը և խոսում էր մանկան մասին բոլոր նրանց հետ, ովքեր Երուսաղեմի փրկությանն էին սպասում։


«Եվ փրկիչ պիտի գա Սիոնից ու պիտի վանի Հակոբի ամբարշտությունները»,- ասում է Տերը։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Նրանք, իրար մոտ գալով, հարցրին նրան. «Տե՛ր, այս ժամանակո՞ւմ ես հաստատելու Իսրայելի թագավորությունը»։


մի՞թե ինձ էլ ես ուզում սպանել, ինչպես որ երեկ սպանեցիր եգիպտացուն”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ