Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 107:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Զարթնի՛ր, փա՛ռք իմ, զարթնի՛ր սաղմոսով և օրհնությամբ, Եվ ես կարթնանամ առավոտյան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Որ իրենց ժողովեց երկրներից, արևելքից և արևմուտքից, հյուսիսից և ծովից.

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 107:3
14 Խաչաձեւ Հղումներ  

Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հյուսիսից և ծովից, և ոմանք՝ պարսից երկրից»։


«Միառժամանակ լքեցի քեզ, բայց մեծ գթությամբ պիտի ողորմեմ քեզ։


Այսպես ասաց Տերը, որ հավաքում է Իսրայելի բոլոր ցրվածներին. «Նրանց վրա ես պիտի հավաքեմ վայրի բոլոր գազաններին»։


Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,


Ո՛վ ազգեր, լսե՛ք Տիրոջ պատգամները, պատմե՛ք հեռավոր կղզիներում և ասե՛ք. “Ով ցրեց Իսրայելը, նա էլ կհավաքի նրան և կպահպանի, ինչպես նախրապանը՝ իր հոտը”։


Ահա ես պասեքի տոնին նրանց պիտի բերեմ հյուսիսի երկրներից, աշխարհի ծագերից պիտի հավաքեմ նրանց, նրանց մեջ՝ կույրին ու կաղին, հղիին և ծննդաբերածին, մեծ բազմությամբ որդիներ պիտի ծնվեն, բոլորը պիտի վերադառնան։


Ձեզ հանելու եմ ազգերի միջից, դուրս եմ բերելու այն երկրներից, որտեղ դուք ցրիվ եք եկել, հզոր ձեռքով, բարձրացած բազկով ու հորդացող ցասումով։


Ես վերցնելու եմ ձեզ հեթանոսներից, հավաքելու եմ ձեզ բոլոր ազգերից և ձեզ ձեր երկիրն եմ տանելու։


երբ ես նրանց վերադարձնեմ ազգերից ու հավաքեմ հեթանոսների երկրներից։ Եվ սուրբ եմ լինելու նրանց մեջ, ազգերի առաջ։


Տերը կների քո բոլոր մեղքերը, կողորմի քեզ և դարձյալ կհավաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր Տերը քեզ։


Եվ նոր երգեր էին երգում՝ ասելով. «Արժանի ես վերցնելու այդ գիրքը և քանդելու դրա կնիքները, քանի որ մորթվեցիր և քո արյունով գնեցիր մեզ Աստծու համար, բոլոր ցեղերից ու լեզուներից և հեթանոսների բազմություններից։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ