Դրա համար էլ այսպես է ասում Տերը՝ Զորությունների Տերը, Իսրայելի Հզորը. «Վա՜յ ձեզ, Իսրայելի հզորնե՛ր, բարկությունն իմ այլևս չի դադարելու իմ հակառակորդների հանդեպ, դատ ու դատաստանով պիտի պատժեմ իմ թշնամիներին։
Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։
Ցնծության աղաղա՛կ բարձրացրեք նրա շուրջը, որովհետև թուլացան նրա ձեռքերը, տապալվեցին աշտարակները, և կործանվեցին նրա պարիսպները, քանզի վրեժխնդրությունն Աստծուց է։ Վրեժխնդի՛ր եղեք դրանից. ինչպես ինքն արեց՝ իրե՛ն արեք։
Փախե՛ք Բաբելոնի միջից, թող ամեն մեկն իրեն փրկի, որպեսզի չկործանվեք նրա անիրավությունների պատճառով, քանզի հասել է ժամանակը, երբ Տերը նրանից վրեժխնդիր է լինելու, ինքն է հատուցելու նրա պատիժը։
Եդովմից Իսրայելի իմ ժողովրդի միջոցով եմ վրեժխնդիր լինելու. Եդովմի հետ վարվելու են իմ բարկության ու զայրույթի համեմատ։ Ու կճանաչեն իմ վրեժխնդրությունը”»,- ասում է Ամենակալ Տերը։
Այդ ժամին մեծ երկրաշարժ եղավ, և քաղաքի մեկ տասներորդ մասը գետնի տակ թաղվեց. երկրաշարժից մեռավ յոթ հազար մարդ։ Դրանից հետո բոլորի մեջ մեծ ահ առաջացավ, և փառք էին տալիս երկնավոր Աստծուն։