Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 15:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 ես քեզ կազատեմ չար մարդկանց ձեռքերից, քեզ կփրկեմ ժանտ մարդկանց ձեռքերից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 Եվ քեզ պիտի ազատեմ չարերի ձեռքից և փրկեմ բռնավորների ձեռքից»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 15:21
24 Խաչաձեւ Հղումներ  

Հրեշտակը, որ փրկեց ինձ ամեն տեսակ չարիքներից, թող օրհնի այս մանուկներին, և թող սրանց վրա կանչվի իմ անունը, և իմ նախնիների՝ Աբրահամի ու Իսահակի անունները, և թող անչափ բազմանան այս երկրի վրա»։


Լսի՜ր, Տե՜ր, խնդրանքներիս ձայնը, երբ աղաչեմ քեզ, Երբ ձեռքերս քո սուրբ տաճարում բարձրացնեմ։


Անօրենը վերացավ, ամբարտավանը անհետ կորավ, անիրավները ոչնչացան չարիքների մեջ,


Ամբարիշտների հարստությունը պիտի դառնա անվի փոշու նման, քեզ զրկողների բազմությունը՝ մաղված մղեղի պես։


Քեզ նեղողներն իրենց մարմինը պիտի ուտեն և, ինչպես նոր գինի, պիտի խմեն իրենց արյունն ու հարբեն։ Եվ ամեն մարմին պիտի իմանա, թե ես եմ Տերը, որ փրկեցի ու օգնեցի քեզ և զորավոր դարձրի Հակոբին»։


Ոչ մի վնասակար գործիք քո դեմ հաջողություն չպիտի ունենա, և դու քո դեմ դատաստանի ելնող ամեն մի լեզու պարտության ես մատնելու, նրա հետ նաև քո բոլոր ամբաստանողներին։ Որովհետև Տիրոջ ծառաների համար ժառանգություն կա, և դուք արդար պիտի լինեք իմ առջև»,- ասում է Տերը։


Դու պիտի ծծես հեթանոսների կաթը և ուտես թագավորների հարստությունը, պիտի իմանաս, որ ես եմ Տերը՝ Իսրայելի Աստվածը, որ ազատում ու փրկում եմ քեզ։


Տերը՝ Իսրայելի Աստվածը, ասում է. «Քեզ համար կին մի՛ առ,


Օրհնեցե՛ք Տիրոջը, գովե՛ք նրան, քանզի նա տնանկի հոգին փրկեց չարագործների ձեռքից։


Բայց Սափանի որդի Աքիկամի բազուկը Երեմիայի հետ էր, որ չլինի թե նա ժողովրդի ձեռքը մատնվի, ու նրան սպանեն։


Տերն ազատեց Հակոբին և փրկեց նրան նրա վրա բռնացողների ձեռքից։


Ու Երեմիան նստեց բանտի գավթում մինչև այն ժամանակ, երբ Երուսաղեմը գրավվեց։


Բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան Երեմիային հանձնեց Նաբուզարդան դահճապետի ձեռքը և պատվիրեց նրան՝ ասելով.


«Վերցրո՛ւ դրան, աչքդ պահի՛ր դրա վրա. ոչ մի վատ բան չանես դրան, այլ ինչ որ քեզ ասի, կանես դրա համար»։


Նրանց հզոր փրկիչը, որի անունը Տեր Ամենակալ է, նրա ոսոխների հետ դատաստան պիտի տեսնի, որպեսզի վերացնի երկիրը և զայրանա Բաբելոնի բնակիչների վրա։


Եվ մի՛ տար մեզ փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետև քոնն են արքայությունը, զորությունը և փառքը հավիտյանս. ամեն։


Եվ խաղաղության Աստված շուտով ձեր ոտքերի տակ կխորտակի սատանային։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ։


Նա էր, որ այդպիսի մահվանից փրկեց մեզ և փրկելու է,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ