Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 15:15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

15 Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և Տերը՝ քո Աստվածը, փրկեց քեզ այնտեղից։ Դրա համար էլ քեզ պատվիրում եմ, որ կատարես այս բաները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

15 Հիշի՛ր, որ դու էլ ստրուկ էիր Եգիպտոսի երկրում, և քո Տեր Աստվածը փրկեց քեզ։ Դրա համար էլ այս բանն եմ պատվիրում քեզ այսօր։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 15:15
17 Խաչաձեւ Հղումներ  

Եվ հիշի՛ր, որ ստրուկ էիր եգիպտացիների երկրում, և հետամո՛ւտ եղիր, որ կատարես այս պատվիրանները»։


Սերը նրանո՛վ ճանաչեցինք, որ Հիսուսն իր կյանքը տվեց մեզ համար. մենք էլ պարտավոր ենք մեր եղբայրների համար տալ մեր կյանքը։


Միմյանց հանդեպ քաղցր ու գթա՛ծ եղեք, ներե՛ք միմյանց, ինչպես Աստված Քրիստոսի միջոցով ներեց մեզ։


որովհետև այդ ժամանակ առանց Քրիստոսի էիք, մաս չէիք կազմում Իսրայելի ընտրյալ ժողովրդին, օտար էիք խոստման ուխտերին, աշխարհում ապրում էիք առանց որևէ հույսի և առանց Աստծու։


«Լսե՛ք ինձ դուք, որ արդարության եք հետամուտ և փնտրում եք Տիրոջը, նայե՛ք այն հաստատուն վեմին, որից կերտվել եք, և այն հորի փոսին, որից հանվել եք։


«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։


որն ինքն իրեն տվեց մեզ համար, որպեսզի մեզ փրկագնի ամեն տեսակ անօրենությունից և մաքրի՝ իր սեփական ժողովուրդը դարձնելով, բարի գործերի նախանձախնդիր։


Նրանով փրկություն ունենք իր արյան միջոցով, մեղքերի թողություն՝ համաձայն իր շնորհի առատության,


նրան կապահովես քո ոչխարներից, քո ցորենից ու քո հնձանի բարիքից։ Ինչպես որ Տերը՝ քո Աստվածը, օրհնեց քեզ, դու էլ նրա՛ն տուր։


Իսկ եթե քեզ ասի՝ “Քեզանից չեմ հեռանա”, քանի որ սիրել է քեզ ու քո ընտանիքը, որովհետև նրա համար հարմար է քեզ մոտ մնալը,


Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։


«Ահա այս պատճառով էլ օրեր են գալու,- ասում է Տերը,- և այլևս չեն ասի՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց եգիպտացիների երկրից”,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ