Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Ապաշխարության աղոթք
1 Դավթի՝ սաղմոս իմաստության

1 Դավթի՝ սաղմոս իմաստության Երանի՜ նրանց, ում մեղքերին թողություն տրվեց, Եվ նրանց, ում բոլոր հանցանքները ներվեցին։

2 Երանի՜ այն մարդուն, որին Տերը մեղավոր չի համարում, Եվ որի բերանում նենգություն չկա։

3 Լռեցի ես, և իմ բոլոր ոսկորները մաշվեցին Մշտապես՝ գիշերուզօր Տիրոջն աղաղակելուց։

4 Քո ձեռքը ծանրացավ ինձ վրա. դեպի թշվառություն դարձա, Որովհետև փշերն ինձ ծակծկեցին։

5 Մեղքերս քեզ ցույց կտամ Եվ անօրենություններս չեմ ծածկի քեզանից։ Ասացի. «Ես ինքս կպատմեմ մեղքերս Տիրոջը», Եվ դու թողություն կտաս Իմ բոլոր մեղքերի ամբարշտությանը։ Հանգիստ

6 Դրա համար բոլոր սրբերը անհրաժեշտ ժամին Աղոթքի կկանգնեն քո առջև. Առատ հեղեղներից ու ջրերից ոչինչ չի մոտենա նրանց։

7 Դու ես իմ ապավենն այն նեղության մեջ, Որ շուրջս պատեց։ Ո՛վ իմ ցնծություն, փրկի՛ր ինձ նրանցից, Ովքեր պաշարեցին ինձ։

8 «Քեզ իմաստուն կդարձնեմ և խելամուտ՝ այն ճանապարհին, Որով պիտի ընթանաս, և աչքերս վրադ կպահեմ»։

9 Մի՛ եղեք ձիերի և ջորիների նման, որոնք ըմբռնում չունեն. Նրանց կզակը սանձով և պախուրցով պետք է ճմլել, Որ քեզ չմոտենան։

10 Բազում են մեղավորների տանջանքները, Բայց Տիրոջը հուսացողներին Տիրոջ ողորմությունը կպարուրի։

11 Ուրա՛խ եղեք և ցնծացե՛ք Տիրոջով, ո՜վ արդարներ, Պարծեցե՛ք բոլորդ, որ ուղիղ եք սրտով։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ