ՆԱՈՒՄ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։ |
Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։
Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։
Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։
Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։
Այն մարգարեները, որոնք ինձնից ու քեզնից առաջ միշտ էլ եղել են, բազում երկրների և մեծամեծ թագավորությունների համար մարգարեացել են պատերազմի, չարիքի ու մահվան մասին.
«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։
և ունեցվածքները բացահայտվեցին։ Ինքը ելնում էր, և իր նաժիշտներն առջևից էին գալիս. աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։
Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,
Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին.