Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 15 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Աստված կործանելու է Մովաբը

1 Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։

2 Սգացե՛ք ձեզ, որովհետև կործանվեց Գեդեբոնը՝ ձեր մեհյանի տեղը։ Այնտեղ պիտի բարձրանաք՝ մովաբացիների Նաբավի վրա լաց լինելու։ Ողբացե՛ք, որ ամեն ոք ածիլել է իր գլուխը և խուզել իր մորուքը։

3 Նրա հրապարակներում քո՛ւրձ հագեք, նրա տանիքների վրա լաց ու կո՛ծ արեք և նրա փողոցներում ամենքդ ողբացե՛ք ու լացե՛ք։

4 Եսեբոնն ու Ելեիլան գույժ բարձրացրին, նրանց ձայները մինչև Հասսա լսելի եղան, ահա թե ինչու մովաբացին ճչում է, և նրա հոգին գիտակցում է։

5 Մովաբացու սիրտն իր մեջ գոչում է մինչև Սեգովր, որովհետև նա երեքամյա երինջ է։ Լվիթի զառիվերով նրանք լաց լինելով պիտի բարձրանան քեզ մոտ, Արոնիիմի ճանապարհին պիտի գոչի. «Կործանում և երկրաշարժ»։

6 Նեմերիմի ջուրը պիտի պակասի ու ցամաքի, նրա խոտը պիտի չորանա, և այնտեղ դալար բույս չի լինելու.

7 մի՞թե այդպես պիտի փրկվի։ Նրա ձորերի վրա պիտի բերեմ արաբացիներին, որ գրավեն,

8 քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։

9 Եվ Ռեմոնի ջուրը պիտի լցվի արյամբ, քանի որ Ռեմոնի վրա պիտի բերեմ արաբացիներին ու վերացնեմ Մովաբի զավակին, Արիելին և Ադեմի մնացորդին էլ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ