Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 23:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Տյուրոսի մասին պատգամը։ «Ողբացե՛ք, ո՛վ Թարսիսի նավեր, որովհետև կործանվեց Տյուրոսը. ո՛չ տուն կա, ո՛չ նավահանգիստ»։ Կիտացիների երկրից իմաց տրվեց նրանց։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 23:1
32 Խաչաձեւ Հղումներ  

Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։


Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ բնակիչներ ուներ, որոնք ուտում էին, խմում և ուրախանում։ Սողոմոնն իշխում էր այն բոլոր թագավորների վրա, որոնք գտնվում էին այլազգիների երկրի գետից [Եփրատ] մինչև Եգիպտոսի սահմանները։ Նրանք բերում էին ընծաներ ու ծառայում նրան մինչև նրա կյանքի վերջը։


քանի որ Սողոմոն արքայի Թարսիս նավախումբը Քիրամի ծառաների անձնակազմով երկար ճամփորդություններ էր անում։ Երեք տարին մեկ արքայական Թարսիս նավախումբը վերադառնում էր՝ լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Եվ նրանցից, ովքեր իրենց զորության վրա են հույս դնում, Իրենց մեծ հարստությամբ են պարծենում։


քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։


ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։


Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։


Գնացե՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն եք, ողբացե՛ք։


Բոլոր քաղաքներն ավերակ դարձան, ապարանքների դռները փակ մնացին, որովհետև ներս մտնող չկար։


Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Արդ, անցե՛ք քետիմացիների կղզիներն ու նայե՛ք, մա՛րդ ուղարկեք նաև Կեդար ու լա՛վ տեղեկացեք, տեսեք՝ եղե՞լ է այդպիսի բան,


Այսպես է ասում ինձ Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Անխառն գինու այս բաժակը վերցրո՛ւ իմ ձեռքից և խմեցրո՛ւ այն բոլոր ազգերին, որոնց մոտ կուղարկեմ քեզ.


նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,


այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։


Տասնմեկերորդ տարում՝ ամսվա առաջին օրը, Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


«Մարդո՛ւ որդի, այն բանի համար, որ Տյուրոսը չարախնդաց Երուսաղեմի վրա ու ասաց. “Վա՜շ-վա՜շ, քանի որ ջախջախվեց, կորստյան մատնվեց Երուսաղեմը, ազգերը դեպի ինձ են դառնալու, որովհետև այն, ինչ շեն էր, ավերվեց”,-


և բարձրաձայն սգալու են քեզ վրա և փոխելով իրենց ձայները՝ դառնապես ողբալու են, հող են ածելու իրենց գլխին ու մոխիրների մեջ են թավալվելու,


Բասանի փայտից նավերիդ թիերն են պատրաստվել, փղոսկրից քո մեհյաններն են շինվել, քետիմացիների կղզիների շինանյութերից՝ անտառներով շրջապատված ապարանքներդ,


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Կիտացիները կգան ու կչարչարեն Ասուրին ու կչարչարեն եբրայեցիներին, բայց իրենք էլ գլխովին կկորչեն»։


«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած՝ ապաշխարած կլինեին։


Ապա սահմանները հետ են դառնում Ռամա, մինչև ամրացված Տյուրոս քաղաքը, շրջվում են դեպի Սոսա և վերջանում են ծովում, Ակզիփի կալվածքում.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ