Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն է ուղղված մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 9:1
22 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։


«Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։


Քանի որ այսպես է ասում Տերը. «Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները, որ բնակվում են Սամարիայում՝ այն ազգի առջև, և դամասկացիների մեջ։


Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։


Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։


Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։


Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։


Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։


խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։


Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ