Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ԵՍԱՅԻ 21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Մարգարեություն Բաբելոնի անկման մասին
1 Ծովափնյա անապատի տեսիլք։

1 Ծովափնյա անապատի տեսիլք։ Ինչպես անապատով անցնող մրրիկ, նա եկավ անապատային երկրից։

2 Ինձ մի ահավոր և խիստ տեսիլք հայտնվեց։ Անարգողն անարգում է, անիրավը՝ անիրավություն գործում։ Ինձ վրա հարձակվեցին էլամացիները, ինձ վրա եկան պարսից պատգամավորները։ Հեծեծում եմ ու ինքս ինձ քաջալերում։

3 Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։ Համառեցի, որպեսզի չլսեմ, շտապեցի, որպեսզի չտեսնեմ։

4 Սիրտս մոլորվեց, հանցանքի զգացումը պատեց ինձ, մարմինս դող ընկավ։ Նայի՛ր, թե ի՛նչ դիտավորություն ունես.

5 սեղա՛ն պատրաստիր, կե՛ր, խմի՛ր։ Եկե՜ք, իշխաննե՛ր, պատրաստե՛ք ձեր վահանները,

6 քանզի այսպես ասաց ինձ Տերը. «Ինքդ անձամբ գնա՛, հսկի՛չ եղիր, ինչ որ տեսնես, կպատմես»։

7 Եվ ես տեսա երկու հեծյալ, մի հեծյալը՝ էշի վրա, մյուս հեծյալը՝ ուղտի։ Մեծ ուշադրությամբ ականջ դրեցի։ «Ուրիային կանչի՛ր քո դիտանոցը»,- ասաց Տերը։

8 Ամբողջ ցերեկը և ողջ գիշերը հետևեցի բանակին

9 ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։

10 Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր, լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։


Պատգամ Եդովմի մասին
11 Տեսիլք եդովմացիների վրա։

11 Տեսիլք եդովմացիների վրա։ Մի ձայն ինձ կանչում է Սեիր լեռան վրայից. «Պահպանե՛ք աշտարակները»։

12 Ես կպահպանեմ առավոտ ու գիշեր։ Եթե դու ինձ հարցնես, հարցրո՛ւ և եկ ինձ մո՛տ բնակվիր»։


13 Պատգամ արաբացիների մասին։

13 Պատգամ արաբացիների մասին։ Գիշերները կննջես անտառում՝ Դովդանիմի ճանապարհին։

14 Ընդառա՛ջ եկեք և ջո՛ւր բերեք ծարավածներին, ո՛վ Թեմանի բնակիչներ, հացո՛վ ընդառաջ ելեք փախստականներին,

15 որովհետև անթիվ են սպանվածները և բազում՝ մոլորյալները, անթիվ են սրերը և բազում՝ լարված աղեղները, որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։

16 Այսպես ասաց ինձ Տերը. «Եվս մի տարի՝ նման վարձկանի տարվան, և կվերանա Կեդարի որդիների փառքը։

17 Կեդարի աղեղնավոր ու զորավոր որդիներից մնացածները ևս սակավաթիվ կլինեն»,- քանզի Տերը՝ Իսրայելի Աստվա՛ծը, խոսեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ