Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ.
ՀՈՎՆԱՆ 2:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։ |
Ապա Աստված ասաց. «Հողն ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ տվող խոտաբույսեր թող աճեցնի և պտղաբեր ծառեր, որ ըստ իրենց տեսակի ու նմանության սերմ պարունակող պտուղ տան երկրի վրա»։ Այդպես էլ եղավ.
Ապա Աստված ասաց. «Երկնքի հաստատության մեջ թող լուսատուներ լինեն՝ երկիրը լուսավորելու և ցերեկն ու գիշերը միմյանցից բաժանելու համար։ Դրանք նաև ժամանակ՝ օրեր և տարիներ, ցույց տվող նշաններ թող լինեն,
Աստված ստեղծեց հաստատությունը և անջրպետ դրեց հաստատությունից ներքև եղած ջրերի և հաստատությունից վերև եղած ջրերի միջև։
Ապա Աստված ասաց. «Երկնքի տակ եղող ջրերը թող ի մի հավաքվեն, և երևա ցամաքը»։ Այդպես էլ եղավ. երկնքի տակ եղող ջրերը ի մի հավաքվեցին, և երևաց ցամաքը։
ո՛վ փրկիչ իմ Տեր։ Եվ իմ կյանքի բոլոր օրերին քո աստվածային տաճարի առաջ չեմ դադարելու սաղմոսարանով օրհներգելու քեզ»։
Եկա, և մարդ չկար. կանչեցի, բայց ոչ ոք չկար, որ լսեր. մի՞թե իմ ձեռքը չի կարող փրկել, կամ մի՞թե ես ի զորու չեմ ազատելու։ Ահա իմ սպառնանքով կցամաքեցնեմ ծովը, կչորացնեմ գետերը, և ջրերի պակասությունից կչորանան նրանց ձկները ու կսատկեն ծարավից։
«Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ հաստատեցի երկինքը և ստեղծեցի երկիրը, որի ձեռքերն արարեցին երկնքի բոլոր զորությունները, բայց ցույց չտվեցի քեզ՝ նրանց հետևից գնալու համար. ես հանեցի քեզ եգիպտացիների երկրից. ոչ մի աստծու, ինձնից բացի, չճանաչես, և ինձնից բացի, փրկիչ չկա։
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։