Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՀՈՎՆԱՆ 2 - Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ


Հովնանի աղոթքը

1 Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։

2 Եվ ասաց. «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։

3 Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, և հեղեղները պաշարեցին ինձ. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

4 Եվ ես ասացի. “Ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին”։

5 Ջրերն ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդն ինձ պաշարեց, ջրիմուռ փաթաթվեց գլխիս։

6 Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից, ո՛վ Տեր՝ իմ Աստված։

7 Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը քեզ մոտ՝ քո սուրբ տաճարը հասավ։

8 Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։

9 Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջից է»։

10 Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։

© Bible Society in Armenia, 2018

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ