Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՀՈՎՆԱՆ 2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Հովնանի աղոթքը

1 Տերը հրաման տվեց մի խոշոր կետի կուլ տալ Հովնանին, և երեք ցերեկ ու երեք գիշեր Հովնանը կետի փորում էր։

2 Հովնանն աղոթեց Տիրոջը՝ Աստծուն, կետի փորի մեջ

3 և ասաց. «Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը՝ իմ Աստծուն, և լսեց ինձ՝ իմ աղաչանքը, դժոխքի որովայնից։ Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը։

4 Ինձ գցեցիր ծովի սրտի խորքերը, և գետերը պաշարեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու քո ալիքներն անցան իմ վրայով,

5 և ասացի, թե՝ “Մերժվեցի քո աչքից. արդ նորից կկարողանա՞մ նայել քո սուրբ տաճարին”։

6 Ջրերը թափվեցին ինձ վրա մինչև շունչս։ Դժնդակ անդունդները պաշարեցին ինձ։ Գլուխս մտավ

7 լեռների փապարներով, իջա երկիր, որի նիգերն իր հավիտենական փականքներն են. իմ կյանքը դուրս կգա կործանումից։ Տե՛ր իմ, Աստվա՛ծ,

8 իմ հոգու տկարանալու ժամանակ քեզ կանչեցի, հիշեցի Տիրոջը. և թող իմ աղոթքները գան դեպի քո սուրբ տաճարը։

9 Ովքեր պահում էին ունայնությունն ու ստությունը, թողեցին իրենց ողորմությունը։

10 Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։

11 Եվ Տիրոջից հրաման տրվեց վիշապ ձկանը, և նրան ցամաք թքեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ