1 Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և ասաց.
1 Եվ Տիրոջ խոսքը երկրորդ անգամ հասավ Հովնանին՝ ասելով.
Այն մարգարեները, որոնք ինձնից ու քեզնից առաջ միշտ էլ եղել են, բազում երկրների և մեծամեծ թագավորությունների համար մարգարեացել են պատերազմի, չարիքի ու մահվան մասին.
Առյուծը կմռնչա, և ո՞վ կլինի, որ չի սարսռա։ Տերը՝ Աստված, խոսեց, և ո՞վ կլինի, որ չի մարգարեանա։
Տիրոջ խոսքը եղավ Ամաթիի որդի Հովնանին, և ասաց.
Բայց ես օրհնության և խոստովանության ձայնով քեզ պատարագ կմատուցեմ, որ ուխտեցի և կհատուցեմ Տիրոջ փրկության համար»։
«Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։