Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՀՈՎՆԱՆ 3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Հովնանը քարոզում է Նինվեում

1 Տիրոջ խոսքը երկրորդ անգամ եղավ Հովնանին, և ասաց.

2 «Ելի՛ր, գնա՛ Նինվե մեծ քաղաքը և նրա մեջ քարոզի՛ր ըստ նախկին քարոզության, որ խոսեցի քեզ հետ»։

3 Հովնանը ելավ ու գնաց Նինվե, ինչպես Տերը խոսել էր նրա հետ։ Նինվեն Աստծու մեծ քաղաք էր՝ երեք օրվա գնալու ճանապարհի չափ։

4 Հովնանն սկսեց մտնել այն քաղաքը, երբ մի օրվա ճանապարհ անցավ, քարոզեց և ասաց. «Եվս այլ երեք [𝕸 քառասուն] օրեր, և Նինվեն կործանվելու է»։

5 Եվ նինվեացի մարդիկ հավատացին Աստծուն, պահք քարոզեցին, և նրանց մեծից մինչև փոքրը քուրձ հագավ։

6 Լուրը հասավ նինվեացիների թագավորին. իր գահից ելավ ու հանեց իր պատմուճանը, քուրձ հագավ և նստեց մոխրի վրա։

7 Թագավորի և իր մեծամեծների կողմից Նինվեում քարոզվեց ու հայտարարվեց, թե մարդ և անասուն, հոտ և արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն և ջուր չխմեն։

8 Մարդ և անասուն քուրձ հագան և ամբողջ սրտով աղաղակեցին Աստծուն. դարձավ յուրաքանչյուրն իր չար ճանապարհներից և անօրենությունից, որ իր ձեռքում ուներ, և ասացին.

9 «Ո՞վ գիտի, Աստված կզղջա և կդառնա իր խիստ բարկությունից, և կորստյան չենք մատնվի»։

10 Եվ Աստված տեսավ նրանց գործերը, որ յուրաքանչյուրը դարձավ իր չար ճանապարհներից, և Աստված զղջաց չարիքների համար, որ ասել էր, թե կաներ նրանց, բայց չարեց։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ