Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
ԺՈՂՈՎՈՂ 6:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ո՞վ գիտի, թե կյանքում ինչն է լավ մարդուն իր ունայն կյանքի սակավաթիվ բոլոր օրերի մեջ, որ ստվերի պես է անցկացնում. որովհետև ո՞վ պիտի մարդուն հայտնի, թե իրենից հետո ի՛նչ կլինի արեգակի տակ։ |
Մենք պանդուխտ ենք քո առջև և օտարական, ինչպես մեր բոլոր հայրերը։ Մեր օրերը երկրի վրա ստվերի են նման, և մնայուն ոչ մի բան չունենք։
Այլ որքան բարձր է երկինքը երկրից, Այնքան զորացրեց Տերն իր ողորմությունն Իրենից երկյուղածների հանդեպ։
Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։
Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։
Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,
Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։
Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։
Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։
Բայց ամբարշտին բարություն պիտի չլինի. նա իր օրերը չպիտի երկարեցնի, այլ դրանք ստվերի նման պիտի լինեն, քանի որ երկյուղ չի կրում Աստծու ներկայությունից։
և կորսվել են։ Ահա թե՛ նրանց սերն ու թշնամանքը և թե՛ նախանձը, և նրանք հավիտյանս բաժին չունեն այն բոլորի մեջ, ինչ ստեղծվել է արեգակի ներքո։
Կյանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի և քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքո։
Ցույց տրվեց քեզ, ո՛վ մարդ, ի՛նչ է բարին, կամ ի՛նչ է պահանջում քեզնից Տերը, բայց արդարություն գործել, ողորմություն սիրել և պատրաստ լինել Տիրոջ՝ քո Աստծու հետևից գնալու։
(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։