Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 2:3 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

3 Եվ ես խորհեցի սիրտս զվարթացնելու մասին, ինչպես գինին է զվարթացնում մարմինս։ Սիրտս, սակայն, իմաստությամբ առաջնորդեց ինձ՝ զորանալու ուրախության մեջ, մինչև որ տեսնեմ, թե ո՛րն է բարին մարդկանց որդիների համար, որ իրենց կյանքի բոլոր օրերին գործում են արեգակի ներքո։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

3 Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 2:3
22 Խաչաձեւ Հղումներ  

Գինին անառակության է տանում, հարբեցողությունը՝ թշնամության, դրանց տրվողը իմաստուն չէ։


Իմ սիրտը ճանաչեց բազում իմաստություն և գիտություն, ես հասկացա առակներն ու խորհուրդները։ Սակայն դա նույնպես քամուն բռնելու նման է։


Մի՛ հարբեք գինով, որ անառակության է տանում, այլ հատկապես լցվե՛ք Սուրբ Հոգով՝


Եվ ահա լսի՛ր իմ բոլոր խոսքերի վերջաբանը. վախեցի՛ր Աստծուց և պահի՛ր նրա պատվիրանները, որովհետև այս է մարդն իր ամբողջությամբ։


Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։


«Ոչ ոք չի կարող երկու տիրոջ ծառայել. կա՛մ մեկին կատի և մյուսին կսիրի, կա՛մ մեկին կմեծարի և մյուսին կարհամարհի։ Չեք կարող ծառայել և՛ Աստծուն, և՛ մամոնային։


Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։


Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։


Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,


Մարդը թե մեռնի, կապրի՞ նա դարձյալ՝ ամբողջացնելով օրերն իր կյանքի. պիտի սպասեմ, մինչև որ կրկին գոյություն առնեմ։


Աբիգեան գնաց Նաբաղի մոտ։ Նրա տանը թագավորական խնջույքի պես խրախճանք էր, Նաբաղը զվարթացել էր և շատ հարբել։ Կինը մինչև առավոտ նրան ոչ մի բան չպատմեց։


Հակոբը պատասխանեց փարավոնին. «Իմ ապրած կյանքի տարիների թիվը հարյուր երեսուն է։ Քիչ ու դժվարին են եղել իմ կյանքի տարիները և չեն հասել իմ հայրերի ապրած կյանքի տարիներին»։


Որթատունկը նրանց ասաց. “Իմ գինին՝ Աստծուն ու մարդկանց ուրախություն տվողին թողած՝ գնամ ծառերի վրա՞ իշխեմ”։


Ասաց. «Մի՛ մոտեցեք իմ օծյալներին Եվ մի՛ մեղանչեք մարգարեներիս դեմ»։


Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։


Եվ ես գովեցի ուրախությունը, որովհետև արեգակի ներքո մարդու համար ուտելուց, խմելուց և ուրախ լինելուց բացի ուրիշ ավելի լավ բան չկա, քանի որ նրա ողջ կյանքում, որ Աստված տվել է նրան արեգակի ներքո, դա է մնալու միայն նրա վաստակից։


Հացը պատրաստում են խնդության համար, գինին ուրախացնում է ապրողներին, բայց ամեն բան արծաթին է հնազանդվում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ