Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 9:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Կյանքդ վայելի՛ր քո կնոջ հետ, որին սիրեցիր քո ունայն կյանքի այն բոլոր օրերին, որոնք արեգակի ներքո տրված են քեզ մինչև քո օրերի վախճանը, որովհետև դա է քո բաժինը քո կյանքի և քո վաստակի մեջ, որ ձեռք ես բերել արեգակի ներքո։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Վայելի՛ր կյանքը քո սիրած կնոջ հետ քո ունայն կյանքի բոլոր օրերում, որ Աստված քեզ տվեց արևի տակ, որովհետև նա է քո բաժինը կյանքում և արեգակի տակ քո կատարած ծանր աշխատանքի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 9:9
14 Խաչաձեւ Հղումներ  

Նա այնտեղ մնաց երկար ժամանակ։ Երբ մի անգամ փղշտացիների արքա Աբիմելեքը պատուհանից տեսավ, թե ինչպե՛ս է Իսահակը փաղաքշում Ռեբեկային՝ իր կնոջը,


Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը Եվ պատմեն քո զորությունները։


Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։


Ով բարի կին է գտել, շնորհ է գտել և ուրախություն ստացել Աստծուց։


Տներն ու հարստությունը հայրերը բաժանում են որդիներին, իսկ կինը մարդուն կարգվում է Տիրոջից։


Ինչ աչքս ուզեց, ինձ չզրկեցի դրանից, և ոչ մի ուրախության համար սրտիս վրա արգելք չդրեցի։ Քանզի իմ սիրտն ուրախ եղավ, որովհետև վայելեց իմ աշխատանքի պտուղները, և դա էլ իմ բաժինը եղավ իմ բոլոր աշխատանքներից։


Մարդուս համար ուտելուց, խմելուց և սեփական վաստակով ինքն իրեն հաճույք պատճառելուց ավելի լավ բան չկա։ Բայց ես տեսա, որ այդ ևս Աստծուց է լինում,


քանզի ամեն մարդ, որ ուտում-խմում է և վայելում իր աշխատանքի բարի պտուղը, դա՛ է Աստծու պարգևը։


Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։


Աստված ամեն մարդու հարստություն և ունեցվածք ու դրանից ուտելու, իր բաժինը վերցնելու և իր աշխատանքից ուրախ լինելու իշխանություն է տվել։ Դա ևս Աստծու պարգևն է։


Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։


Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։


Եվ ուրիշ մեկը չարեց, այլ նրա հոգու հատորն է։ Բայց ասացիք. «Ուրիշ ի՞նչ է փնտրում Աստված, եթե ոչ զավակ»։ Պահպանե՛ք ձեր հոգիները, և քո երիտասարդության կնոջը մի՛ լքիր,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ