Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 8:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 որովհետև չգիտե, թե ի՛նչ է լինելու, և ինչ էլ որ լինի, ո՞վ պիտի պատմի նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև նա չգիտի, թե ի՛նչ է լինելու և ե՛րբ է լինելու. ո՞վ կարող է հայտնել նրան, թե ինչպե՛ս է լինելու։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 8:7
14 Խաչաձեւ Հղումներ  

քանզի հանկարծակի է լինելու վախճանը ամբարիշտների, և ո՞վ է ճանաչելու պատուհասը թե՛ մեկի և թե՛ մյուսի։


Վաղվա օրով մի՛ պարծեցիր, քանզի չգիտես, վաղն ինչ կլինի քեզ հետ։


Լավ է հանդիմանող մարդը, քան համառողը, քանզի եթե կրակը սրան շեշտակի հարվածի, բուժում չի լինի։


Հիմարը միայն խոսքերն է շատացնում։ Մարդը չգիտե, թե ի՛նչ է եղել և ոչ էլ իմանալու է, թե ի՛նչ է լինելու, քանի որ նրանից հետո ո՞վ կպատմի նրան։


Տեսա նաև, որ մարդուս համար չկա ուրիշ ավելի լավ բան, քան ուրախ լինել իր վաստակով, որովհետև դա է նրա բաժինը, քանի որ ո՞վ պիտի նրան նորից բերի, որ նա տեսնի, թե ի՛նչ է լինելու իրենից հետո։


Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։


Քո առատության օրերին բարիքի մե՛ջ ապրիր և վատ օ՛րն էլ նկատիր։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, և մարդ չգիտի, թե ի՛նչ է լինելու։


Այս ամենը սրտիս մեջ դրեցի, և սիրտս տեսավ այս ամենը. թե ինչպես և՛ արդարները, և՛ իմաստունները, և թե՛ նրանց գործերն Աստծու ձեռքում են, քանզի մարդ չի ճանաչում ո՛չ սերը և ո՛չ էլ ատելությունը։ Այս ամենը մարդու առաջ է,


Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։


Ուստի դուք էլ պատրա՛ստ եղեք, որովհետև Մարդու Որդին կգա այն ժամին, երբ չեք սպասի»։


այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասի, և այն ժամին, երբ նա տեղյակ չի լինի,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ