Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԺՈՂՈՎՈՂ 8:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Բայց ամբարշտին բարություն պիտի չլինի. նա իր օրերը չպիտի երկարեցնի, այլ դրանք ստվերի նման պիտի լինեն, քանի որ երկյուղ չի կրում Աստծու ներկայությունից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Բայց անիրավին բարօրություն չի լինելու, և իր օրերը չի երկարացնելու ստվերի նման, որովհետև Աստծու երեսից չի վախենում։

Տես գլուխը Պատճենել




ԺՈՂՈՎՈՂ 8:13
26 Խաչաձեւ Հղումներ  

Ով որպես ծաղիկ էր ծաղկել, թափվեց ու ընկավ, փախավ իբրև ստվեր. հաստատ չի մնա։


Ամբարիշտների լույսը հանգչելու է. նրանց բոցը վեր չի բարձրանա։


Ամբարիշտների ուրախությունը մեծ անկում պիտի ապրի, անօրենների խնդությունը կորստյան կմատնվի։


Չարը շտապում է դեպի անդարձ կորստյան այն օրը. քշվում է դեպի օրը հատուցման։


«Լեզուներս երկարացնենք, մերն են մեր շրթունքները, Արդ, ո՞վ է մեր տերը»։


Սերնդեսերունդ պիտի գովեն քո գործերը Եվ պատմեն քո զորությունները։


Սաղմոս Դավթի՝ շաբաթօրյա զոհաբերության


Երանելի է այն մարդը, որի հույսը Տիրոջ անունն է. Նա չնայեց ունայնության և սուտ մոլորության։


Ես հասկացա, որ Աստծու ստեղծած ամեն բան պիտի մնա հավիտյան, որ ոչինչ հնարավոր չէ ավելացնել դրանց վրա կամ էլ պակասեցնել դրանցից։ Եվ Աստված ստեղծել է, որպեսզի երկյուղեն իրենից։


Եթե երկրի վրա տնանկի զրպարտություն տեսնես և իրավունքի ու արդարության հափշտակություն, չզարմանաս, որովհետև բարձր դիրքի մի պաշտոնյա պաշտպանված է մեկ այլ բարձր դիրքի պաշտոնյայի կողմից, իսկ դրանցից էլ վեր ավելի բարձր պաշտոնյաներ կան։


Ի՞նչ է մարդու առավելությունը, և ո՞վ գիտե, թե ի՞նչն է լավ նրա ունայն կյանքի օրերին, որ անցնում են ստվերի նման։ Որովհետև ո՞վ պիտի պատմի մարդուն, թե ի՛նչ է լինելու նրանից հետո արեգակի ներքո։


Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։


Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


Վա՜յ անօրենին, չարիքներ պիտի գան նրա վրա՝ ըստ իր կատարած չար գործերի։


այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։


Ամբարիշտների համար խաղաղություն չկա»,- ասում է Տերը։


Այնտեղ չի լինելու մանկահասակ և կամ ծեր, որ լցրած չլինի իր կյանքի ժամանակը, քանզի կրտսեր որդին հարյուր տարեկան պիտի լինի, իսկ հարյուր տարեկանում մեռնողը մեղավոր և անիծյալ պիտի համարվի։


Մինչև այսօր նրանք հետ չկանգնեցին, չվախեցան և ոչ էլ հավատարիմ մնացին իմ օրենքին ու պատվիրաններին, որ դրեցի ձեր աչքի առաջ և ձեր հայրերի աչքի առաջ»։


Ապա կդառնաք և ընտրություն կանեք արդարի և անօրենի միջև, Աստծուն ծառայածի և չծառայածի միջև»։


և դուրս կգան. բարի գործեր կատարածները հարություն կառնեն կյանքի համար, իսկ չար գործեր արածները՝ դատաստանի համար։


(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի ամպ է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։


Եվ ագահությամբ, մտացածին խոսքերով ձեզ պիտի շահագործեն. բայց նրանց դատապարտությունն սկզբից իսկ հայտնի է, և նրանց կործանումը չպիտի ուշանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ