ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։ |
Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։
Բազում են մեղավորների տանջանքները, Բայց Տիրոջը հուսացողներին Տիրոջ ողորմությունը կպարուրի։
Իսկ արդ ո՞վ է իմ համբերությունը, եթե ոչ դու, Տե՜ր, Կամ ումի՞ց է իմ ուժն ու կարողությունը, եթե ոչ քեզանից։
Դրանցից հում կամ խաշած չուտեք, այլ կրակի վրա խորովելով։ Կուտեք նաև գլուխը, ոտքերն ու փորոտիքը։
Բայց նրանք երես դարձրին ինձնից։ Ամոթ ու պատկառա՛նք ունեցեք դուք, որ ապավինել եք կուռքերին և ձուլածոներին ասում եք. «Մեր աստվածներն եք դուք»։
Եվ իմ բարկությունն ու զայրույթը կաթեց ու բորբոքվեց Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավեր ու անապատ դարձան, ինչպես այսօր են»։
Բոլոր չար գործերը թող կանգնեն քո առաջ, և դու ճռաքա՛ղ արա նրանց այնպես, ինչպես ճռաքաղ արեցիր ինձ իմ բոլոր մեղքերի համար, քանզի անթիվ են իմ հառաչանքները, և սիրտն իմ լի է տրտմությամբ։
Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։
Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հավաքված բազմաթիվ զորքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,
Ուր էլ որ գնան, նրանց վրա կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց և կխրատեմ նրանց իրենց նեղության համբավով։
Նրա բարկության առաջ ո՞վ կդիմանա, և ո՞վ կկանգնի նրա սաստիկ բարկության դեմ։ Նրա ցասումը հալեցնում է իշխանությունները [𝕸 իջավ որպես կրակ], և ժայռերը խորտակվեցին նրանից։
Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։
Այդ ազգերի մեջ էլ հանգստություն չի տա քեզ, և քո ոտքերը կանգնելու տեղ չեն ունենա։ Այնտեղ նա քեզ կտա տխուր սիրտ, արտասվաթոր աչքեր ու հյուծված հոգի։
կրակի բոցով՝ պատժելու նրանց, ովքեր չեն ճանաչում Աստծուն և չեն հնազանդվում մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ավետարանին։