Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄԲԱԿՈՒՄ 3:16 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

16 Զգուշացա, և իմ սիրտը զարհուրեց իմ շուրթերի աղոթքների ձայնից. դող մտավ ոսկորներիս մեջ, և փորս ներքուստ խռովվեց։ Կհանգստանամ նեղության օրը, երբ ելնեմ դեպի իմ պանդխտության ժողովուրդը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

16 Երբ Տերն ինձ այդ ամենը տեսանելի դարձրեց, ահը պատեց ինձ, շրթունքներս դողդողացին ձայնից, փտություն մտավ ոսկորներիս մեջ, և ես սարսռում եմ իմ կանգնած տեղում. սակայն հանգիստ սպասում եմ կորստյան օրվան, որ գա այն ժողովրդի դեմ, որ հարձակվել է մեզ վրա։

Տես գլուխը Պատճենել




ԱՄԲԱԿՈՒՄ 3:16
29 Խաչաձեւ Հղումներ  

Գիշերը ոսկորներս են խաշվում. ջղերս են քայքայվել։


Սաստիկ սևացել է մորթս հիմա, ու ոսկորներս այրվել են տոթից։


Նաև շատ կլինեն ծերության մեջ, Թարմ և փափուկ,


Առաքինի կինը պսակն է իր ամուսնու. ինչպես որդն է վնասակար փայտի համար, այնպես էլ չարագործ կինը կորստյան կմատնի իր ամուսնուն։


Հեզ մարդը իր սրտի բժիշկն է, հոգսատար սիրտը՝ ցեց ոսկորներին։


Ահա թե ինչու մեջքս սարսուռով լցվեց, ցավերը բռնեցին ինձ, ինչպես ծննդկան կնոջը։ Համառեցի, որպեսզի չլսեմ, շտապեցի, որպեսզի չտեսնեմ։


Մարգարեների համար սիրտս մեջս կտոր-կտոր եղավ, ցնցվեցին բոլոր ոսկորներս. ես դարձել եմ մի խեղված մարդ, գլուխը գինուց կորցրած է մի մարդ՝ Աստծու և նրա մեծավայելուչ փառքի պատճառով,


քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։


Որովա՜յնս, որովայնս ցավ է ընկել, և հեծում են սրտիս զգայարանները։ Սիրտս ճմլվում է, և հոգիս հանգստություն չունի, որովհետև ես շեփորի ձայն լսեցի և պատերազմի ու թշվառության գույժ։


Ո՛վ Իսրայելի տուն,- ասում է Տերը,- ահա հեռվից ես ձեզ վրա պիտի բերեմ մի ազգ, որ ուժեղ է ու հին, ազգ, որի լեզուն լսած չեք լինի և խոսքը չեք հասկանա։ Նրա կապարճները նման են բաց գերեզմանների։


Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։


Նայի՛ր, Տե՛ր, ես նեղության մեջ եմ. ոսկորներս հալումաշ եղան, սիրտս մեջս տրորվեց, դառնացած եմ։ Դրսից սուրն ինձ անժառանգ դարձրեց, ինչպես մահը՝ ներսից։


Տիրոջ Հոգին ինձ վերցրեց, վեր բարձրացրեց, ու համբառնալով գնում էի՝ հետևելով իմ հոգու մղումին։ Տիրոջ ձեռքն ինձ վրա զորավոր եղավ։


«Տե՛ր, քո լուրը լսեցի և վախեցա, Տե՛ր, նայեցի քո գործերին և զարհուրեցի։ Կճանաչվես երկու գազանների մեջ. երբ տարիները մոտենան՝ կհայտնվես, երբ ժամանակը հասնի՝ կերևաս, երբ իմ անձը խռովվի՝ բարկության մեջ ողորմություն կհիշես։


Եվ ձեր համբերությամբ պիտի շահեք ձեր հոգիները»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ