Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 18:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ոտքը ծուղակն է ընկնելու, և նա թպրտալու է ուռկանում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 18:8
18 Խաչաձեւ Հղումներ  

Դու բարձրացրիր ինձ մահվան դռներից, Որ պատմեմ ողջ օրհնությունդ Սիոնի դստեր դռներին Եվ ցնծամ քո փրկագործությամբ։


Հիմա քո շուրջը որոգայթներ են դրված, և սաստիկ պատերազմն է քեզ տագնապի մեջ գցել։


Որքա՜ն առատացրիր քո ողորմությունը, ո՛վ Աստված, Ուստի մարդկանց որդիները թևերիդ հովանուն պիտի հուսան,


և զգաստանալով՝ ազատվեն սատանայի որոգայթներից, որի կողմից բռնված են նրա կամքը կատարելու համար։


Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք մարդկանց ընկղմում են կործանման ու կորստյան մեջ,


Այլ պետք է, որ բարի վկայություն ունենա նաև ոչ քրիստոնյաներից, որպեսզի նախատինքի առարկա չդառնա և սատանայի որոգայթների մեջ չընկնի։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հավաքված բազմաթիվ զորքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,


Մեղավոր մարդու համար սաստիկ որոգայթ կլարվի, իսկ արդարը ուրախության և խնդության մեջ պիտի լինի։


Անօրենությունները որսում են չարագործին. և յուրաքանչյուրը կապվում է իր մեղքերի թելերով,


Նրանք ինչ որ ժողովել են, արդարներն են ուտելու, և իրենք չեն ազատվելու պատուհասներից. քամվելու է զորությունը նրանց։


Դարաններ են վրան թափվելու. ծարավիներին զորացնելու է նրա դեմ։


Արդ, իմացե՛ք. Տերն է ինձ խռովեցնողը. իմ առջև իր պատվարն է բարձրացրել։


Ահը, գուբը և որոգայթը ձեզ վրա, ո՛վ երկրի բնակիչներ։


Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ