Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 19:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Արդ, իմացե՛ք. Տերն է ինձ խռովեցնողը. իմ առջև իր պատվարն է բարձրացրել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 19:6
18 Խաչաձեւ Հղումներ  

Ուր էլ որ գնան, նրանց վրա կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց և կխրատեմ նրանց իրենց նեղության համբավով։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հավաքված բազմաթիվ զորքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,


Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։


«Կենդանի է Տերը, որ ինձ հետ այսպես դատաստան տեսավ, Ամենակալը, որ դառնացրեց իմ հոգին։


Թե ես մեղք գործեցի, ի՞նչ կարող եմ քեզ անել, որ կարդում ես մարդկանց մտքերը։ Ինչո՞ւ ես ինձ քեզ թշնամի դարձրել, բե՞ռ եմ քեզ համար։


«Բայց երբ տեսնեք Երուսաղեմը՝ շրջապատված զորքերով, այն ժամանակ իմացե՛ք, որ նրա ավերումը մոտ է։


Մահը մարդու հանգիստն է, որից հետո ճանապարհ չկա, որովհետև Աստված փակել է այն։


Նստե՛ք. դատի մեջ անիրավ բան թող չլինի. և դարձյալ արդարի՛ն հետևեք,


Բարվո՞ք է քեզ թվում անիրավված լինելս. մերժել ես քո ձեռքի գործերը, ու նայել ամբարիշտների խորհրդին։


Տիրոջ պես ինչո՞ւ եք ինձ հալածում. մի՞թե իմ մարմնով չեք հագեցել։


Իմ նկատմամբ դու անողորմ եղար. Հզոր ձեռքովդ հարվածեցիր ինձ։


Մի կողմ մի՛ նետիր իմ դատաստանը ու մի՛ մտածիր, թե ես քեզ այլ հայտնություն չեմ տվել, քան այն, որ դու արդար լինես։


Տերը մի՞թե անիրավ է դատում, կամ նա, որ ամեն ինչ ստեղծեց, իրավունքը կաղավաղի՞։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ