Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 129 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


Ապաշխարության աղոթք
1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Խոր անդունդներից աղոթեցի քեզ, Տե՛ր,

2 Տե՛ր, լսի՛ր իմ ձայնը, Թող ականջներդ լսեն աղոթքիս ձայնը։

3 Եթե անօրենություններս քննես, Տե՜ր, Տե՜ր, ո՞վ կարող է կանգնել քո առջև,

4 Քանզի քեզանից է քավությունը։

5 Հանուն քո անվան համբերեցի, Տե՛ր, Հոգիս քո խոսքին սպասեց,

6 Հոգիս Տիրոջը հուսաց։ Առավոտյան պահից մինչև երեկո, Առավոտյան պահից Իսրայելը Տիրոջը հուսաց։

7 Տիրոջից է առատ ողորմությունը, Նրանից է ողջ փրկությունը,

8 Եվ նա պիտի փրկի Իսրայելին իր բոլոր նեղություններից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ