Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 17:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Նրա վրա իմ ուռկանն եմ նետելու. նա ընկնելու է իմ պաշարման մեջ։ Նրան Բաբելոն եմ բերելու և այնտեղ էլ նրա հետ դատաստան եմ տեսնելու այն անիրավությունների համար, որ գործել է իմ նկատմամբ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Նրա վրա իմ ցանցը պիտի տարածեմ, և նա պիտի բռնվի իմ որոգայթում, ու ես նրան Բաբելոն պիտի տանեմ և նրա դեմ այնտեղ դատ պիտի վարեմ այն անհավատարմության համար, որ գործեց իմ դեմ։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 17:20
24 Խաչաձեւ Հղումներ  

Աբեսաղոմը Դավթի ծառաների դեմ դուրս եկավ։ Աբեսաղոմն իր ջորին էր հեծել, և ջորին մի մեծ կաղնու թավ ճյուղերի տակը մտավ։ Նրա գլուխը կաղնու ճյուղերի մեջ խճճվեց, ու ինքը կախ ընկավ երկնքի ու երկրի միջև, իսկ ջորին նրա տակից անցավ գնաց։


Տերը նրա դեմ հանեց Ասորեստանի արքայի զորքի հրամանատարներին, որոնք բռնեցին Մանասեին, կապանքներով կապեցին ու տարան Բաբելոն։


Որսված եմ իբրև առյուծ, որին պիտի սպանեն։ Ինձ դարձյալ չարաչար ջնջում ես,


Քանի որ մարդն իր ժամանակն անգամ չգիտի, և ինչպես ձկները, որ որսվում են չար ուռկաններով, և թռչունները, որ բռնվում են թակարդների մեջ, այնպես էլ մարդկանց որդիներն են ընկնում չար ժամանակի որոգայթների մեջ, երբ այն հանկարծակի հասնում է նրանց։


Դու ասացիր. “Անմեղ եմ, թող նրա բարկությունն ինձնից հեռանա”։ Ահավասիկ ես դատաստան եմ տեսնելու քեզ հետ, որովհետև դու ասացիր՝ չմեղանչեցի։


«Դրա համար էլ դեռ պիտի դատեմ ձեզ,- ասում է Տերը,- պիտի դատեմ նաև ձեր որդիների որդիներին։


Իսկ Հուդայի երկրի Սեդեկիա արքային ու նրա իշխաններին պիտի մատնեմ իրենց թշնամիների ձեռքը, նրանց հոգիները պահանջողների ձեռքը, բաբելացիների արքայի զորքի ձեռքը, որ եկել հասել են նրանց վրա։


Քո և քո ծառաների ու ժողովրդի հանդեպ ի՞նչ մեղք գործեցի,- ասաց Երեմիան Սեդեկիա թագավորին,- որ դու ինձ բանտ ես նստեցրել։


Ահա իբրև առյուծ՝ Հորդանան գետի հորձանքներից դուրս պիտի գա դեպի Եթամա վայրը, որպեսզի արագորեն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դեմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի ինձ հակառակ»։


Իր բարձունքից կրակ ուղարկեց իմ ոսկորներին, ցանց գցեց իմ ոտքերին և ինձ հետ շպրտեց, կործանեց իմ անձը՝ հանապազօրյա տառապանքի ու տրտմության մեջ։


Տեր Քրիստոսը մեր անձի շունչն է. իրենց ապականությամբ նրանք պաշարեցին նրան, մինչդեռ մենք մտածում էինք, թե կնստենք նրա հովանու տակ և կապրենք հեթանոսների մեջ։


Ցանցս նրա շուրջն եմ գցելու, և ուռկանով պատվելու-պաշարվելու է։ Նրան Բաբելոն՝ քաղդեացիների երկիրն եմ տանելու, բայց նա այն չի տեսնելու և այնտեղ էլ մեռնելու է։


Եվ երկիրն ամայության եմ մատնելու այն բանի համար, որ հանցանքներ գործեցին”»,- ասում է Ամենակալ Տերը։


Դրա համար ասա՛. “Այսպես է ասում Ամենակալ Տերը. Կենդանի եմ ես,- ասում է Ամենակալ Տերը,- ըստ իմ ուխտի, որ դրժել է, ըստ իմ երդման, որ անարգել է, նրան հատուցել եմ տալու։


Իսկ երբ արդարն իր արդարությունից շեղվի, անիրավություն գործի, անօրեն մարդու արած բոլոր անօրենությունների նման, նրա բոլոր արդար գործերը, որ կատարած կլինի, չեն հիշվելու։ Այն հանցանքների համար, որոնց մեջ նա ընկած կլինի, և այն մեղքերի համար, որ գործած կլինի,- դրանց մեջ էլ մեռնելու է։


Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Քեզ շրջապատելու եմ իմ թակարդներով ու հավաքված բազմաթիվ զորքերով։ Քեզ դուրս եմ հանելու իմ կարթով, գետնահար փռելու եմ քեզ երկրի երեսին,


Նրան դատաստան եմ տեսնելու արյունով ու ժանտախտով, անձրևների հեղեղներով ու քարե կարկուտով. հուր ու ծծումբ եմ տեղալու նրա ու բոլոր նրանց վրա, որ նրա հետ կլինեն, բազմաթիվ ազգերի վրա, որ կլինեն նրա հետ։


Եվ Հուդայի որդիներն ու Իսրայելի որդիները նորից կմիանան, իրենց համար մի իշխան կընտրեն և կսերեն այն երկրից, որովհետև մեծ է Հեզրայելի օրը։


Ուր էլ որ գնան, նրանց վրա կգցեմ իմ ցանցը, երկնքի թռչունների նման ցած կբերեմ նրանց և կխրատեմ նրանց իրենց նեղության համբավով։


Լսե՛ք Տիրոջ դատաստանը, բլուրնե՛ր, ձորե՛ր և երկրի՛ հիմքեր, որովհետև Տիրոջ դատաստանն իր ժողովրդի հետ է, և Իսրայելի հետ կհանդիմանվի։


Որովհետև այդ օրը որոգայթի նման պիտի հասնի ամենքի վրա, որոնք բնակվում են երկրագնդի ամբողջ երեսին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ