Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ձե՛զ եմ ասում, ձե՛զ, ո՛վ անցորդներ, հե՛տ դարձեք, նայե՛ք ու տեսե՛ք՝ ինձ հասած ցավերի նման ցավեր եղե՞լ են արդյոք. Տերը ձայնը բարձրացրեց ինձ վրա և իր բարկության ու ցասման ժամին խոնարհեցրեց ինձ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 1:12
18 Խաչաձեւ Հղումներ  

Տիրոջ բարկությունն ու զայրույթը կգան ու հետ չեն շրջվի, մինչև որ նա կատարի իր սրտի կամքը։ Վերջին օրերին դուք կհասկանաք դա։


իրենց երկիրը պիտի ենթարկվի կործանման ու հավիտենական ծաղրի։ Ամենքն էլ, որ անցնելու են նրա միջով, պիտի զարմանան և շարժեն իրենց գլուխները։


որովհետև այդ ժամանակ այնպիսի մեծ նեղություն կլինի, որպիսին չի պատահել աշխարհի արարչագործության սկզբից մինչև այժմ և ոչ էլ կպատահի։


Քո մասին ի՞նչ վկայություն բերեմ կամ քեզ ո՞ւմ նմանեցնեմ, դո՛ւստր Երուսաղեմի. ո՞վ պիտի մխիթարի քեզ, Սիոնի կո՛ւյս աղջիկ. ծանրացավ քո վշտի բաժակը, ո՞վ է, որ պիտի կարողանա բժշկել քեզ։


Այն օրը, երբ Զորությունների Տիրոջ բարկությունը վրա հասնի, նրա զայրույթից ու ցասումից երկինքը պիտի մոլեգնի, և երկիրն իր հիմքերից պիտի սասանվի։


Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի քո օրհնությունները, Տե՛ր, Քո երեսի լույսով պիտի ընթանա,


Դրա համար քո՛ւրձ հագեք, կոծե՛ք ու ճի՛չ բարձրացրեք, քանզի Տիրոջ ցասումը հետ չդարձավ ձեզնից։


քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։


Ահա Տիրոջ բարկությունը ցասմամբ բորբոքվեց, մրրիկի պես բորբոքվեց նրա բարկությունն ամբարիշտների վրա։


Արդյոք Իսրայելը քեզ համար ծաղրի առարկա չէ՞ր, իբրև թե գողության մեջ բռնված, երբ մարտնչում էիր նրա դեմ. նրա կողմից դու պիտի գերվես։


Արդար է Տերը, ես դառնացրի նրան։ Ո՜վ ժողովուրդներ, բոլորդ լսե՛ք այս և տեսե՛ք իմ ցավերը. իմ օրիորդներն ու երիտասարդները քշվեցին գերության։


խավարի և մեգի օրը, ամպի և մառախուղի օրը։ Իբրև առավոտ՝ բազմամարդ և հզոր զորքը կտարածվի լեռների վրա. դրա նմանը չի եղել երբևիցե, և դրանից հետո էլ չի լինի սերնդեսերունդ։


Վա՜յ քո կործանումին, քանզի ցավալի են քո վերքերը. իսկ ես ասում եմ. «Արդարև հենց դրանք են իմ վերքերը, որ վիճակվեցին ինձ.


Ինչպե՜ս խավարեցրեց Տերը Սիոնի դստերը իր ցասումով ու բարկությամբ, Իսրայելի փառքը երկնքից երկիր նետեց և չհիշեց իր ոտքերի պատվանդանը։ Իր ցասման ու բարկության օրը


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ