ՍԱՂՄՈՍՆԵՐ 140 - Նոր Էջմիածին ԱստվածաշունչԵրեկոյան աղոթք 1 Սաղմոս Դավթի 1 Սաղմոս Դավթի Տե՜ր, ես քեզ աղոթեցի, լսի՛ր ինձ. Լսի՛ր աղոթքիս ձայնը քեզ աղոթելիս։ 2 Թող աղոթքս քո առաջ խունկի պես ուղիղ լինի, Տե՜ր, Ձեռքերիս բարձրացումն էլ՝ որպես երեկոյան ընծա։ 3 Իմ բերանին, Տե՜ր, պահապա՛ն դիր Եվ ամուր դուռ՝ իմ շուրթերին, 4 Որ սիրտս չխոտորվի չարության խոսքերով՝ Մեղքի պատճառ դառնալով մարդկանց հետ, Որոնք անօրենություն են գործում. Ես նրանց ընտրյալներին կցորդ չեմ դառնա։ 5 Թող արդարը ողորմությամբ խրատի ինձ և հանդիմանի, Մեղավորի յուղը թող գլուխս չօծի, Եվ աղոթքս նրա կամքով չլինի։ 6 Նրանց դատավորները գահավիժեցին ժայռի մոտ, Թող լսեն իմ խոսքերը, որ քաղցր են. 7 «Ինչպես հողի թանձրությունը, որ սփռված է Երկրի վրա, այնպես պիտի ցրվեն Նրանց ոսկորները դժոխքի մոտ»։ 8 Տե՜ր, Տե՜ր, դեպի քեզ են աչքերս ուղղված, քեզ հուսացի, Հոգիս մի՛ հանիր ինձնից։ 9 Պահի՛ր ինձ իմ դեմ լարված որոգայթից Եվ անօրենություն գործողների գայթակղությունից։ 10 Մեղավորները թող ընկնեն նրա ցանցերի մեջ, Մինչև ես անցնեմ։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia