Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
ԵՐԵՄԻԱ 7:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ «Կանգնի՛ր Տիրոջ տան դռան մոտ և այնտեղ կարդա՛ այս խոսքերն ու ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛ղջ Հուդա, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ «Կանգնի՛ր Տիրոջ տան դռանը և այնտեղ հայտարարի՛ր այս խոսքը և ասա՛. “Լսե՛ք Տիրոջը խոսքը, ո՛վ բովանդակ Հուդա, որ մտնում եք այս դռներով՝ Տիրոջը երկրպագելու”։ |
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։
Ինչպես ծառաների աչքերն են Իրենց տիրոջ ձեռքերին, Եվ ինչպես աղախնի աչքերն են Իր տիկնոջ ձեռքին, Այնպես էլ մեր աչքերն են Դեպի քեզ, Տե՜ր, Աստվա՛ծ մեր, Մինչև որ ողորմես մեզ։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։
Եվ Տերն ինձ ասաց. «Այդ բոլոր խոսքերն ընթերցի՛ր այդտեղ՝ Հուդայի քաղաքներում ու Երուսաղեմից դուրս, և ասա՛. “Լսե՛ք այս ուխտի պատգամները և կատարե՛ք դրանք։
Երեմիան եկավ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տերը՝ մարգարեանալու այնտեղ։ Նա կանգնեց Տիրոջ տան սրահում և ասաց ամբողջ ժողովրդին.
Տերն այսպես է ասում. “Քեզ հիշեցի և քո մանկության խանդաղատանքն ու քո չափահասության ժամանակվա սերը՝ ընթանալով Իսրայելի Սրբի հետևից”»,- ասում է Տերը։
այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։
Իսկ Երեմիա մարգարեն Տիրոջ տանը գտնվող քահանաների ներկայությամբ ամբողջ ժողովրդի առաջ ասաց սուտ մարգարե Անանիային։
Բայց լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ Հուդայի Սեդեկիա արքա. այսպես է ասում Տերը քո մասին. “Սրով չպիտի մեռնես,
Իսկ Բարուքը Տիրոջ տանը՝ Սափանիա ատենադպրի որդի Գամարիայի գավթում, Տիրոջ տան Նոր դարպասի մուտքի մոտ, ի լուր ամբողջ ժողովրդի՝ մատյանից կարդաց Երեմիայի խոսքերը։
դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։
Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսե՛ք Տիրոջ պատգամները, Հուդայի բոլոր մարդիկ, որ գտնվում եք եգիպտացիների երկրում.
Տիրոջ ձեռքը հանգչեց ինձ վրա. դուրս բերեց ինձ Տիրոջ Հոգով և դրեց ինձ մի դաշտի մեջ, որ լի էր մարդկանց ոսկորներով։
Ա՛յս լսեք, քահանանե՛ր, և ուշադի՛ր լսեք, դու, ո՛վ Իսրայելի տուն, և դու, ո՛վ թագավորի տուն, ունկնդի՛ր եղեք, ձեր դեմ դատաստան է լինելու, քանի որ թակարդ եղաք դիտանոցի համար և ցանց՝ նետված գահավանդի գլխին,
Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։
Լսե՛ք, բոլո՛ր ժողովուրդներ, և թող ականջ դնեն երկիրը և իր բոլոր բնակիչները։ Ձեր մեջ Տերը՝ Աստված, կլինի որպես վկայություն, Տերը՝ իր սուրբ տնից։
Եվ կասի. «Լսե՛ք, Հակոբի՛ տան իշխաններ և Իսրայելի՛ տան մնացորդներ։ Դուք չէ՞, որ պիտի իմանաք արդարադատությունը,
Լսե՛ք սա, Հակոբի՛ տան առաջնորդներ և Իսրայելի՛ տան մնացորդներ, որ անարգում եք արդարադատությունը և շեղում եք բոլոր արդարներին,
Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։
Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։