Դրա համար էլ մենք չենք դադարում Աստծուն գոհություն հայտնելուց, որովհետև Աստծու խոսքի քարոզությունը մեզնից լսելով՝ այն ընդունեցիք ոչ որպես մարդկանց խոսք, այլ ինչպես ճշմարիտ է, որպես Աստծու խոսք, որը և ներգործում է ձեր՝ հավատացյալներիդ մեջ։
Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա ճշմարտություն նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։
ապա այդ մասին լսե՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հուդայի երկրի մնացորդներ»։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք երեսներդ շուռ տաք ու մտնեք Եգիպտոս, որպեսզի այնտեղ բնակվեք,
ասելով. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագավորդ Հուդայի, որ բազմում ես Դավթի աթոռին, դո՛ւ և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։
Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։