Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 28:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Իսկ Երեմիա մարգարեն Տիրոջ տանը գտնվող քահանաների ներկայությամբ ամբողջ ժողովրդի առաջ ասաց սուտ մարգարե Անանիային։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Ապա քահանաների առաջ և ամբողջ ժողովրդի առաջ, որ կանգնած էին Տիրոջ տանը, Երեմիա մարգարեն խոսեց Անանիա մարգարեին

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 28:5
5 Խաչաձեւ Հղումներ  

Սաղաթիելի որդիները՝ Զորաբաբել և Սեմեի։ Զորաբաբելի որդիները՝ Մասողամոս, Անանիա և նրանց քույր Սաղովմե։


Երեմիան եկավ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տերը՝ մարգարեանալու այնտեղ։ Նա կանգնեց Տիրոջ տան սրահում և ասաց ամբողջ ժողովրդին.


այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։


Այդ նույն տարում՝ Հուդայի արքա Սեդեկիայի թագավորության սկզբում, չորրորդ տարվա հինգերորդ ամսին, Ազովրի որդին՝ սուտ մարգարե Անանիան, որ Գաբավոնից էր, Տիրոջ տանը՝ քահանաների և ողջ ժողովրդի առաջ, ասաց ինձ, թե


«Կանգնի՛ր Տիրոջ տան դռան մոտ և այնտեղ կարդա՛ այս խոսքերն ու ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛ղջ Հուդա, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ