Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

20 Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ տաճարում ու ժողովարանում եմ ուսուցանել, որտեղ հավաքվում էին բոլոր հրեաները. ծածուկ ոչինչ չեմ խոսել։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

20 Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։

Տես գլուխը Պատճենել




ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:20
25 Խաչաձեւ Հղումներ  

Բայց ահա բացահայտորեն խոսում է, և դրան բան չեն ասում. գուցե իշխանավորները ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։


Հիսուսը շրջում էր Գալիլեայի բոլոր կողմերում, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում էր արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ցավերը։


Մոտեցե՛ք ինձ և լսե՛ք այս. հենց սկզբից ես ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ ինչ-որ խավար տեղում. երբ դրանք կատարվում էին, ես այնտեղ էի»։ Եվ այժմ Տերն ինձ ուղարկեց, Տերը և նրա Հոգին։


Ցերեկը ուսուցանում էր տաճարի մեջ, իսկ գիշերները ելնում էր, մնում այն լեռան վրա, որը կոչվում էր Ձիթենյաց։


որովհետև չկա մեկը, որ ծածուկ գործի և ուզենա, որ մարդիկ իմանան այդ մասին. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին».


Եվ նա ուսուցանում էր նրանց ժողովարաններում՝ փառավորվելով բոլորից։


Այդ ժամանակ Հիսուսն ասաց ամբոխին. «Սրերով ու մահակներով դուրս եք եկել իմ դեմ որպես ավազակի՞, որ ինձ ձերբակալեք։ Միշտ ձեզ մոտ՝ տաճարում, նստում ու ուսուցանում էի, և ինձ չձերբակալեցիք։


Հիսուսը շրջում էր բոլոր քաղաքներով ու գյուղերով, ուսուցանում էր նրանց ժողովարաններում, քարոզում արքայության Ավետարանը և բժշկում ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները։


Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։


Շատ բաներ ունեմ ձեր մասին խոսելու և դատելու։ Բայց նա, ով ինձ ուղարկեց, ճշմարիտ է. և ինչ որ լսել եմ նրանից, ա՛յն եմ խոսում աշխարհում»։


Առավոտյան նորից տաճար եկավ. ամբողջ ժողովուրդը նրա մոտ էր գալիս, և նա ուսուցանում էր նրանց։


Հիսուսը տաճարում աղաղակեց. ուսուցանում էր և ասում. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք՝ որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել, այլ ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկեց. նա, որին դուք չեք ճանաչում։


Տոնակատարության կեսին Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։


Այդ ժամանակ քահանայապետը պատռեց իր հանդերձներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ի՞նչ պետք ունենք վկաների. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը։


Արքան այս բաներին գիտակ է, դրա համար համարձակ եմ խոսում, քանի որ չեմ կամենում այս բոլորից որևէ բան քեզնից ծածկել, որովհետև այս ամենը մի խուլ անկյունում չի եղել։


Ուրեմն եթե ձեզ ասեն՝ “Ահա անապատում է”, չելնեք, կամ թե՝ “Ահա՛ մառանում է”, չհավատաք.


Անօրենության խոսք վերագրելով ինձ. «Ով ննջում է, մի՞թե այլևս Հարություն չի առնելու»,


Հիսուսը բացահայտ խոսեց այս բաները։ Պետրոսը, նրան մի կողմ տանելով, սկսեց հանդիմանել նրան։


Նա այս բաներն ասաց Կափառնաումի մեջ՝ ժողովարանում ուսուցանելիս։


Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփո՛րձ արա նրանց, ովքեր լսել են, թե ես նրանց հետ ի՛նչ եմ խոսել. ահավասիկ նրանք գիտեն, թե ի՛նչ եմ ասել»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ