Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 122 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Ո՜վ Տեր, Դեպի քեզ բարձրացրի իմ աչքերը, Որ երկնքում ես բնակվում։

2 Ինչպես ծառաների աչքերն են Իրենց տիրոջ ձեռքերին, Եվ ինչպես աղախնի աչքերն են Իր տիկնոջ ձեռքին, Այնպես էլ մեր աչքերն են Դեպի քեզ, Տե՜ր, Աստվա՛ծ մեր, Մինչև որ ողորմես մեզ։

3 Ողորմի՛ր մեզ, Տե՜ր, Ողորմի՛ր մեզ, Որովհետև լցվեցինք արհամարհանքով։

4 Առավել ևս մեր հոգիները Լցվեցին մեզ նախատողների նախատինքներով Եվ արհամարհանքներով ամբարտավանների։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ