Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, նրան թույլ կտամ, որ ուտի թաքցված մանանայից, և նրան կտամ հաղթական վկայության սպիտակ քարը ու դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի նրանից, ով այն ընդունում է”»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Ով ականջ ունի, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. "Հաղթողին թաքցված մանանայից կտամ՝ ուտի, և կտամ նրան սպիտակ ընտրաքար և դրա վրա գրված մի նոր անուն, որ ոչ ոք չգիտի, բացի այն ստացողից"»։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 2:17
24 Խաչաձեւ Հղումներ  

Հանդարտվի՛ր բարկությունից, վե՛րջ տուր սրտնեղությանը Եվ մի՛ նախանձիր չարերին,


Մովսեսն ասաց Ահարոնին. «Մի ոսկե սափո՛ր վերցրու, դրա մեջ մեկ չափ մանանա՛ լցրու և դի՛ր Աստծու առաջ՝ ձեր սերունդների համար պահելու»։


Զգայուն մարդու սիրտը զգում է իր հոգու տանջանքը, իսկ ուրախության պահին չի ամբարտավանանում։


Քանզի ամեն անօրեն պիղծ է Տիրոջ առջև և չի հաղորդվում արդարների հետ։


Այսպես է ասում Տերը ներքինիներին. «Ովքեր կպահեն իմ պատվիրանները, կնախընտրեն այն, ինչ ես եմ կամենում, և իմ ուխտի մեջ կմնան,


նրանց իմ Տան մեջ և իմ պարսպի ներսում ավելի պատվավոր տեղ կտամ, քան որդիներին ու դուստրերին, նրանց հավիտենական մի անուն կտամ, որ չի կորչելու։


Բոլոր ազգերը պիտի տեսնեն քո արդարությունը, թագավորները՝ քո փառքը, և դու նոր անունով ես կոչվելու, որ Տերն է անվանելու։


Դրա համար էլ Տերն այսպես է ասում. «Ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի ուտեն, իսկ դուք քաղցած եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, պիտի խմեն, իսկ դուք ծարավ եք մնալու. ահավասիկ նրանք, որ ինձ են ծառայում, ուրախ պիտի լինեն, իսկ դուք ամոթով եք մնալու։


Ձեր անունն իմ ընտրյալների նողկանքի համար պիտի թողնեք, և Տերը ձեզ պիտի մեռցնի։ Իմ ծառաներին նոր անուն պիտի տրվի,


Հիսուսը պատասխան տվեց և ասաց նրանց. «Քանի որ ձե՛զ է տրված իմանալ երկնքի արքայության խորհուրդները, իսկ նրանց չի տրված.


Ով ականջ ունի լսելու, թող լսի»։


Իսկ նա ասաց նրանց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։


Ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգունն է, որովհետև դա հիմարություն է իր համար, և չի կարող հասկանալ, որ այն հոգևոր կերպով է քննվում։


որովհետև մեռաք, և ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ՝ Աստծու մեջ։


Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ և երեցների առաջ, և ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն այն հարյուր քառասունչորս հազարը, որոնք փրկված են երկրից։


Եվ իր պատմուճանի և ազդրի վրա կար գրված մի գրություն՝ «Թագավոր թագավորների և Տեր տերերի»։


Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Սուրբ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, չպիտի վնասվի երկրորդ մահից”»։


Ով ականջ ունի լսելու, թող լսի, ինչ որ Հոգին ասում է եկեղեցիներին. “Ով հաղթի, ես նրան թույլ կտամ ուտել կյանքի ծառից, որ գտնվում է Աստծու դրախտում”»։


Ով ականջ ունի, թող լսի, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին։


Ով ականջ ունի, թող լսի, ինչ Հոգին ասում է եկեղեցիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ