Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 36:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 դու կգնաս և այն, ինչ գրի առար իմ բերանից՝ Տիրոջ խոսքերը, պահեցողության օրը Տիրոջ տանն այդ մատյանից կընթերցես ի լուր ժողովրդի, կընթերցես նաև ի լուր Հուդայի բոլոր մարդկանց, որոնք եկած կլինեն իրենց քաղաքներից։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Բայց դու գնա՛ և ծոմապահության օրը Տիրոջ տանը այն մագաղաթից, որ դու իմ բերանից գրեցիր Տիրոջ խոսքերը, կարդա՛ ժողովրդի ականջին, կկարդաս նաև ամբողջ Հուդայի մարդկանց ականջին, որ գալիս են իրենց քաղաքներից։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 36:6
13 Խաչաձեւ Հղումներ  

այսպես է ասում Տերը. «Կանգնի՛ր Տիրոջ տան գավթում և Հուդայի երկրի ողջ ժողովրդին, որ երկրպագելու է գալիս Տիրոջ տանը, մարգարեացի՛ր այն բոլոր բաները, որ պատվիրեցի քեզ մարգարեանալ նրանց համար։ Ոչ մի բան չպակասեցնես։


ասելով. “Լսի՛ր Տիրոջ պատգամները, ո՛վ թագավորդ Հուդայի, որ բազմում ես Դավթի աթոռին, դո՛ւ և քո ծառաներն ու քո ժողովուրդը, որոնք ներս են մտնում այս դռներով”։


«Կանգնի՛ր Տիրոջ տան դռան մոտ և այնտեղ կարդա՛ այս խոսքերն ու ասա՛. “Լսի՛ր Տիրոջ խոսքը, ո՛ղջ Հուդա, դու, որ մտնում ես այս դռներով՝ երկրպագելու Տիրոջը։


Եվ քանի որ արդեն շատ ժամանակ էր անցել, և նավարկելն էլ վտանգավոր կլիներ, ծոմապահության օրերն էլ արդեն անցել էին, Պողոսը նրանց խրատ տվեց


Երեմիան եկավ Տափեթից, այն է՝ Գլորման վայրից, ուր ուղարկել էր նրան Տերը՝ մարգարեանալու այնտեղ։ Նա կանգնեց Տիրոջ տան սրահում և ասաց ամբողջ ժողովրդին.


Արդ, խոսի՛ր Հուդայի տղամարդկանց ու Երուսաղեմի բնակիչների հետ և կասես նրանց. “Այսպես է ասում Տերը. ահավասիկ ձեր դեմ ես չարիքներ կնյութեմ, ձեր մասին խորհուրդներ կխորհեմ. ամեն ոք թող դառնա իր չար ընթացքից. ուղղե՛ք ձեր ընթացքն ու ձեր ճանապարհները”։


«Քեզ համար մատյա՛ն վերցրու և նրա մեջ գրի՛ր այն բոլոր բաները, ինչ ասել եմ քեզ Իսրայելի, Հուդայի և բոլոր ազգերի մասին՝ սկսած այն օրից, երբ խոսեցի քեզ հետ՝ Հուդայի արքա Հովսիայի օրերից մինչև այժմ.


Երեմիան կանչեց Ներիայի որդի Բարուքին, և Բարուքը Երեմիայի բերանից մատյանում գրի առավ այն բոլոր բաները, որ Տերը հրամայել էր նրան։


«Այսպես է ասում Ամենակալ Տերը. “Չորրորդ պահքը և հինգերորդ պահքը, յոթերորդ պահքը և տասներորդ պահքը թող Հուդայի տանդ համար լինեն խնդություն, ուրախություն և բարության տոներ. ուրա՛խ եղեք և սիրե՛ք ճշմարտությունն ու խաղաղությունը”։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ