Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 44:24 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

24 Երեմիան ամբողջ ժողովրդին ու բոլոր կանանց ասաց. «Լսե՛ք Տիրոջ պատգամները, Հուդայի բոլոր մարդիկ, որ գտնվում եք եգիպտացիների երկրում.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

24 Եվ Երեմիան ասաց ամբողջ ժողովրդին և բոլոր կանանց. «Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Եգիպտոսի երկրում եղող ողջ Հուդա,

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 44:24
11 Խաչաձեւ Հղումներ  

և գնացին եգիպտացիների երկիրը, որովհետև չանսացին Տիրոջ ձայնին, և հասան Տափնաս։


Դրա համար էլ լսե՛ք Տիրոջ պատգամը, Հուդայի բոլո՛ր մարդիկ, որ բնակվում եք եգիպտացիների երկրում. «Ահա ես երդվեցի իմ մեծ անձով,- ասում է Տերը՝ Աստված,- որ եթե իմ անունը նորից հնչի Հուդայի որևէ մարդու բերանից, եթե ասեն՝ “Տերը կենդանի է եգիպտացիների այս ամբողջ երկրում”,


ապա այդ մասին լսե՛ք Տիրոջ պատգամները, ո՛վ Հուդայի երկրի մնացորդներ»։ Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Եթե դուք երեսներդ շուռ տաք ու մտնեք Եգիպտոս, որպեսզի այնտեղ բնակվեք,


Ով լսելու ականջ ունի, թող լսի։


Արդ, լսի՛ր Տիրոջ պատգամները. դու ասում ես. «Մի՛ մարգարեացիր Իսրայելի համար, և ամբոխ մի՛ հավաքիր Հակոբի տան դեմ»։


Նրանց հետ այս բաները կխոսես. արդյո՞ք կլսեն կամ կսարսափեն, քանի որ դառնացնող ժողովուրդ են։


Ուրեմն լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ նեղված մարդիկ և այդ ժողովրդի իշխաննե՛ր Երուսաղեմում։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։


Միքիան ասաց. «Այդպես չէ, ոչ թե իմ, այլ Տիրո՛ջ պատգամը լսիր։ Ես տեսա Տիրոջը՝ Իսրայելի Աստծուն՝ նստած իր աթոռին, և երկնքի բոլոր զորքերը աջից ու ձախից կանգնած էին նրա շուրջը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ