ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։ |
Եվ ասաց նրան. «Ես եմ քո հոր Աստվածը, Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածն ու Հակոբի Աստվածը»։ Մովսեսը շրջեց իր դեմքը, քանի որ երկնչում էր ուղիղ նայել Աստծուն։
Մի՛ նայեք ինձ, որ սևացել-թխացել եմ, արեգակն է ինձ թխացրել։ Իմ մոր որդիներն ինձ հետ դաժան վարվեցին և ինձ այգեստանի պահապան դրեցին, Սակայն իմ այգին չկարողացա պահել։
Ննջում եմ ես, բայց արթուն է սիրտն իմ։ Իմ եղբորորդու ձայնն է. դուռն է բախում։ Բա՛ց ինձ, քո՛ւյր իմ, մերձավո՛ր իմ, աղավնի՛ իմ, կատարյա՛լ իմ, քանզի գլուխս պատվել է ցողով, և վարսերս՝ գիշերվա շաղով։
Տիրոջ սարսափից և նրա զորության փառքից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տերը կհառնի՝ երկիրը պատուհասելու։
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։
Եվ ես ասացի. «Վա՜յ ինձ. ես մի տառապած մարդ եմ, ինչո՞ւ եմ ապշած կանգնել մնացել. չէ՞ որ ես մարդ եմ, պիղծ շուրթեր ունեմ և պղծաշուրթ ժողովրդի մեջ եմ ապրում, բայց ահա իմ աչքերով տեսա Զորությունների Տիրոջը»։
Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի պես և ձագերի հետ խառնված աղավնիների պես՝ երամով գալիս են ինձ մոտ։
Մովաբի բնակիչները թողեցին քաղաքները և բնակվեցին քարերի ծերպերում. նմանվեցին քարերի ծերպերում և խոռոչների ճեղքերում բույն դրած աղավնիներին։
Այդ բանը քո գլխին բերեց քո նախատինքը, քո սրտի լրբությունը քեզ ստիպեց ժայռերի մեջ ծակամուտ լինել և խլեց քո բարձրացած բլրի զորությունը, որովհետև եթե արծվի պես բարձրացնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։
Բայց փրկվելու են նրանք, ովքեր ճողոպրելու են և լինելու են լեռների վրա՝ անձանձրույթ մնչացող աղավնիների պես։ Բոլորին էլ կոտորելու եմ, յուրաքանչյուրին՝ ըստ իր անիրավության։
Քո սրտի հպարտությունը քեզ բարձրացրեց՝ բնակվելու ժայռերի փոսերում, բարձրացնելու իր բնակավայրը և ասելու իր սրտում. “Ո՞վ ինձ գետին կիջեցնի”»։
«Ահա ես ձեզ ուղարկում եմ որպես ոչխարներ՝ գայլերի մեջ։ Այսուհետև օձերի պես խորագե՛տ եղեք և աղավնիների պես՝ միամիտ։
Հիսուսը մկրտվելուց հետո իսկույն դուրս ելավ ջրից։ Եվ ահա երկինքը բացվեց նրան, և տեսավ Աստծու Հոգին, որ իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։
որպեսզի իր առջև կանգնեցնի եկեղեցին ամբողջական փառքով, առանց որևէ արատի կամ աղտեղության կամ նմանատիպ թերության, այլ որպեսզի սուրբ և անարատ լինի։
այժմ ահա հաշտեցրեց իր մարմնով, իր մահվան միջոցով, որպեսզի ձեզ նրա առաջ ներկայացնի մաքուր, անբիծ և անարատ,
մոտենանք ճշմարիտ սրտով, հավատի լիությամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լվացած մաքուր ջրով։
Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և շնորհ գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։
այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։
Նրան, որ կարող է պահել ձեզ անարատ ու անբիծ և կանգնեցնել ձեզ իր փառքի առաջ անխառն ցնծությամբ,
Երբ վերցրեց գիրքը, չորս կենդանիներն ու քսանչորս երեցներն ընկան Գառան առաջ, և յուրաքանչյուրն ուներ քնար և խնկով լի ոսկե խնկաման, որ սրբերի աղոթքներն են։