Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 60:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի պես և ձագերի հետ խառնված աղավնիների պես՝ երամով գալիս են ինձ մոտ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ովքե՞ր են սրանք, որ թռչում են ամպի նման և աղավնիների պես՝ դեպի իրենց բույները։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 60:8
8 Խաչաձեւ Հղումներ  

Դարձե՛ք ինձ մոտ, և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից։ Ես եմ Աստվածը. ուրիշը չկա։


Եվ քո մտքում պիտի ասես. “Ո՞վ ինձ համար ծնեց սրանց. չէ՞ որ ես անզավակ ու այրի էի, պանդուխտ ու արգելափակված. ո՞վ սրանց սնեց ինձ համար, չէ՞ որ ես միայնակ էի մնացել, սրանք որտե՞ղ էին”»։


Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։


Կթռչեն կգան Եգիպտոսից թռչունի պես, և աղավնիների պես՝ ասորեստանցիների երկրից, և կպատսպարեմ նրանց իրենց տներում»,- ասում է Տերը։


Եվ կգան մարդիկ արևելքից և արևմուտքից, հյուսիսից և հարավից ու կբազմեն Աստծու արքայության մեջ։


Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ.


Դրանից հետո տեսա ահա մի մեծ բազմություն, որին թիվ չկար, կազմված բոլոր հեթանոսներից և բոլոր ազգերից, բոլոր լեզուներից և բոլոր ժողովուրդներից, որոնք, իրենց վրա սպիտակ հանդերձներ գցած և արմավենու ճյուղեր իրենց ձեռքերին, կանգնած էին աթոռի ու Գառան առաջ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ