ՍԱՂՄՈՍՆԵՐ 110 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ1 Ալելուիա 1 Ալելուիա Իմ ամբողջ սրտով Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Ողջամիտների ժողովներում։ 2 Մեծ են Տիրոջ գործերը, Եվ քննված է նրա կամքը ամեն ինչում։ 3 Շնորհալի և վայելուչ են նրա գործերը, Նրա արդարությունը կմնա հավիտյանս հավիտենից։ 4 Ողջամիտներին հիշատակ թողեց իր սքանչելիքները. Ողորմած և գթած է Տերը. 5 Իրենից երկյուղածներին կերակուր է տալիս։ Հավիտյան հիշեց իր ուխտը, 6 Իր գործերի զորությունը հայտնեց իր ժողովրդին՝ Նրանց տալով հեթանոսների ժառանգությունը։ 7 Եվ նրա ձեռքերի գործերն արդար ու իրավացի են. Հավատարիմ են նրա բոլոր պատվիրանները, 8 Հաստատված են հավիտյանս հավիտենից, Ստեղծված են ճշմարտությամբ և ուղղությամբ։ 9 Տերն իր ժողովրդին փրկություն ուղարկեց. Հավիտյանս պատվիրեց իր ուխտը. Սուրբ և ահեղ է նրա անունը։ 10 Զգոնության սկիզբը Տիրոջ երկյուղն է. Բոլորի բարի իմաստությունը, Ովքեր կատարում են դա, Եվ նրա օրհնությունը կմնա հավիտյանս հավիտենից։ |
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն
Bible Society of Armenia