Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 2:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Տիրոջ սարսափից և նրա զորության փառքից մտնելով ամրակուռ ապառաժների խոռոչներն ու ծերպերը, երբ Տերը կհառնի՝ երկիրը պատուհասելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 որպեսզի մտնի ապառաժների խոռոչներն ու ժայռերի ծերպերը Տիրոջ սարսափից և նրա փառահեղ մեծությունից, երբ նա վեր կենա երկիրն ահաբեկելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 2:21
12 Խաչաձեւ Հղումներ  

թաքցնեն այրերում, ժայռերի ծերպերում ու գետնի խոռոչներում՝ սարսափած Տիրոջից ու նրա զորության փառքից, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։


Արդ, Տիրոջ սարսափից ու նրա զորության փառքից գնացեք քարերի տա՛կ մտեք, հողի մե՛ջ թաքնվեք, երբ նա կհառնի՝ երկիրը պատուհասելու։


Ե՛կ դու, աղավնյա՛կ իմ, վեմի հովանու տակ՝ պարսպի պատվարի մոտ։ Ցո՛ւյց տուր ինձ երեսը քո, լսելի՛ արա ինձ ձայնը քո, քանզի քաղցր է ձայնը քո, և գեղեցիկ՝ դեմքը քո»։


որոնց տները քարանձավներն էին,


Երբ ես անցնեմ իմ փառքով, քեզ կդնեմ ժայռի ծերպի մեջ և իմ ձեռքով կծածկեմ քեզ, մինչև որ անցնեմ։


Նա երկնքի ներքո ամեն ինչ շարժում է հիմքերից, և դողում են դրանց սյուները։


Ով ահից փախչի, թող ընկնի գուբը, և ով ելնի գբից, թող բռնվի որոգայթի մեջ։ Ահա բացվեցին երկնքի պատուհանները, և երկրի հիմքերը ցնցվեցին։


«Այժմ ելնելու եմ ես,- ասում է Տերը,- այժմ փառավորվելու եմ, այժմ բարձրանալու եմ։


«Ահավասիկ ես կուղարկեմ բազում ձկնորսների,- ասում է Տերը,- և նրանք կորսան նրանց. այնուհետև կուղարկեմ բազում որսորդների, և նրանք կորսան նրանց բոլոր լեռների վրա, բոլոր բլուրների վրա ու ժայռերի ծերպերից։


Օտարների որդիները պիտի դուրս նետվեն, պիտի դուրս ընկնեն իրենց թաքստոցներից։


Պիտի գան ու հաստատվեն քո երկրի ձորերում, ժայռերի ծերպերում ու այրերում, բոլոր փապարներում ու ամեն ծառի վրա։


Կվերցվեն Ովնի մեհյանները՝ Իսրայելի մեղքերը. փուշ ու տատասկ կբուսնեն նրանց զոհասեղաններին, և կասեն լեռներին. «Ընկե՛ք մեզ վրա», և բլուրներին. «Ծածկե՛ք մեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ