ԵՍԱՅԻ 40:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն նվաղի։ |
Շաբաթ օրվա նախօրեին, երբ բնակեցվեց երկիրը. գոհաբանական օրհներգ Դավթի Տերը թագավորեց, վայելչություն հագավ, Զորություն հագավ Տերը և գոտևորվեց, Աշխարհը հաստատեց, որ չսասանվի։
“Դուք ինքներդ տեսաք, թե ի՛նչ արեցի եգիպտացիներին, և կարծես ձեզ արծիվների թևերի վրա դնելով՝ մոտեցրի ինձ։
թռչող արծվի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ քարի վրա, ծովով անցնող նավի ճամփան և երիտասարդի ճանապարհները։
Ո՞վ է սա, որ ելել գալիս է սպիտակացած [𝕸 անապատից], գալիս է՝ հենված իր եղբորորդուն։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. այնտե՛ղ քո մայրը երկնեց քեզ, այնտե՛ղ քո ծնողը ծնեց քեզ։
Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Աստվածը, որի վրա հույս էինք դրել մենք, նա պիտի փրկի մեզ, քանզի նա է Տերը, որին սպասում էինք. ցնծանք և ուրախանանք մեր փրկությամբ»։
Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի սուրբ Աստվածը. «Երբ դարձի գաս և հոգոց հանես, այն ժամանակ կապրես և կիմանաս, թե որտե՛ղ ես գտնվում»։ Որովհետև հույսդ դրել էիր սնոտի բաների վրա, դրա համար էլ սնոտի դարձավ և ձեր զորությունը։ Դուք չէիք կամենում լսել,
Սակայն շուտով Աստված նորից գթալու է ձեզ, դրա համար էլ բարձրանալու է, որպեսզի ողորմի ձեզ։ Տերը՝ Աստված, մեր դատավորն է։ Երանի՜ բոլոր նրանց, ովքեր սպասում են նրան,
Նորոգվե՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանի որ իշխանները նորոգվելու են զորությամբ, մոտենալու են ու միասին խոսելու և հայտարարելու են արդար դատաստանի մասին։
ընդառաջ գնար նրանց, որոնք արդարություն են գործում և հիշում քո ճանապարհները։ Եվ ահա դու բարկացար, որովհետև մենք մեղք գործեցինք և դրա համար էլ մոլորվեցինք։
և ասել. «Կմնամ ու կսպասեմ Աստծուն, որն իր երեսը դարձրեց Հակոբի տնից, հույս կդնեմ նրա վրա»։
Կորստյան մատնվեցին Մովաբը և նրա քաղաքները, նրա ընտիր-ընտիր երիտասարդները գնացին մեռնելու,- ասում է արքան, որի անունը Զորությունների Տեր է։
Դրա համար էլ չենք տկարանում։ Իսկ եթե նույնիսկ մեր այս արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը նորոգվում է օրըստօրե։
Իր բույնն ու իր ձագերին թևի տակ առնող արծվի նման գթաց, տարածեց իր թևերն ու ընդունեց նրան, և իր մեջքին դրած բարձրացրեց նրան։
և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։
Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ.
Ուրեմն մտաբերե՛ք Հիսուսին, որ այսպես համբերեց իր հանդեպ մեղավորների ունեցած հակառակությանը, որպեսզի չլինի թե հոգնեք և հուսալքվեք,
և կարող եմ այսօր, ինչպես այն ժամանակ, երբ Մովսեսն ինձ ուղարկեց։ Այժմ նույնպես կարող եմ պատերազմի մեջ մտնել և դուրս գալ։
Եվ կնոջը տրվեց մեծ արծվի երկու թև, որպեսզի թռչի անապատ, իր տեղը, որտեղ կկերակրվի որոշ ժամանակաշրջան, մի ժամանակաշրջան և մի կես ժամանակաշրջան, հեռու օձից։
Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։
Սամփսոնն աղաղակեց Տիրոջը և ասաց. «Տե՛ր, զորությունների՛ Տեր, հիշի՛ր ինձ և զորացրո՛ւ ինձ այս մի անգամ էլ, Աստվա՛ծ, որ իմ երկու աչքերի համար վրեժս լուծեմ այս այլազգիներից»։