Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՌԱԿՆԵՐ 30:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 թռչող արծվի ուղին՝ օդում, օձի ճամփան՝ քարի վրա, ծովով անցնող նավի ճամփան և երիտասարդի ճանապարհները։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Երկնքում արծվի ճանապարհը, ապառաժի վրա օձի ճանապարհը, ծովի սրտում նավի ճանապարհը և տղամարդու ճանապարհն աղջկա մոտ։

Տես գլուխը Պատճենել




ԱՌԱԿՆԵՐ 30:19
7 Խաչաձեւ Հղումներ  

կամ քո՞ հրամանով է արծիվը բարձրանում, իսկ անգղը նստում հանգստանում է իր բույնի վրա,


Եվ եթե աղջկա հայրը չհամաձայնի նրան կնության տալ իր աղջկան, խաբողը նրա հորը արծաթ թող վճարի այնքան, ինչքան սահմանված է կույսերի համար։


Երեք բան կա, որ անհնար է ինձ իմանալ, և չորրորդը, որ չեմ ճանաչում.


իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։


Այսպես է ասում Տերը. «Ահա արծվի նման թշնամին առաջ պիտի սլանա և իր թևերը տարածի Մովաբի վրա։


Ահավասիկ թշնամին պիտի երևա արծվի պես, պիտի սլանա ու տարածի իր թևերը նրա ամրոցների վրա, և այդ օրը Եդովմի զորավոր մարդկանց սիրտը պիտի դառնա երկունքի մեջ գտնվող կանանց սրտի պես»։


Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ