Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հայտնություն 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին նման էր թռչող արծվի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Առաջին կենդանին նման էր առյուծի, երկրորդ կենդանին՝ ցլի, երրորդ կենդանին մարդու դեմք ուներ, իսկ չորրորդ կենդանին թռչող արծվի նման էր։

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 4:7
20 Խաչաձեւ Հղումներ  

Քերովբեներից ամեն մեկը չորս դեմք ուներ. մեկի դեմքը՝ քերովբեի, երկրորդինը՝ մարդու, երրորդինը՝ առյուծի, իսկ չորրորդինը՝ արծվի։


Նրանց չորսի երեսներն էլ աջից մարդու ու առյուծի կերպարանք ունեին, իսկ ձախից՝ եզան ու արծվի կերպարանք։ Այս էր նրանց կերպարանքը։


Ամեն մեկը չորսական դեմք ուներ, ամեն մեկը՝ ութական թև, թևերի տակ էլ՝ մարդու ձեռքերի նման ձեռքեր, երեսներն էլ՝ նման մարդու երեսի։


Աթոռի առաջ ապակե ծով կար՝ սպիտակ բյուրեղի նման, իսկ աթոռի մեջտեղում և աթոռի շուրջը՝ չորս կենդանիներ՝ առջևից ու հետևից աչքերով լի։


Նրանց թևերի տակ, նրանց չորս կողմերում, մարդկային ձեռքեր կային։ Նրանք չորսն էլ երեսներ ու թևեր ունեին։ Նրանք խառնված թևակցում էին միմյանց։


իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան։


Քո դեմ կհանի մի ազգ, հեռու վայրերից՝ երկրի ծագերից, նման խոյացող արծվի, ազգ, որի լեզուն չես հասկանա։


«Եթե բարձրանաս արծվի պես, և եթե աստղերի մեջ դնես քո բույնը, այնտեղից էլ կիջեցնեմ քեզ,- ասում է Տերը։


Ամբարիշտների մեղքերի պատճառով հուզվում են դատարանները, իսկ խորագետը հանգցնում է դրանք։


Սավուղն ու Հովնաթանը միմյանց սիրելի էին, գեղեցիկ ու վայելուչ, իրենց կենդանության ժամանակ անբաժան էին միմյանցից, իրենց մահվան ժամանակ էլ իրարից չբաժանվեցին։ Արծիվներից ավելի թեթևաշարժ էին, առյուծներից ավելի զորեղ։


Հուդա՛, կորյո՛ւն առյուծի, բողբոջից ելար, որդյա՛կ իմ, բազմեցիր ու ննջեցիր որպես առյուծ և որպես կորյուն առյուծի. ո՞վ կհամարձակվի նրան արթնացնել։


Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ երեխա՛ եղեք չարություն գործելիս, իսկ դատողություն անելիս չափահա՛ս եղեք։


Նա փռված պիտի հանգստանա առյուծի պես, և առյուծի կորյունի պես։ Ո՞վ կհամարձակվի զարթնեցնել նրան։ Թող օրհնվեն քեզ օրհնողները, և անիծվեն քեզ անիծողները»։


Ահա այդ ժողովուրդը՝ իբրև առյուծի կորյուն, ոտքի պետք է ելնի և իբրև առյուծ պետք է պարծենա։ Նա չի քնի, մինչև չուտի իր որսը, և չխմի խոցոտվածների արյունը»։


Եվ երբ բացեց երկրորդ կնիքը, մի ձայն լսեցի երկրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։


Եվ երբ բացեց երրորդ կնիքը, մի ձայն լսեցի երրորդ կենդանուց, որ ասում էր՝ արի՛։ Եվ ահա տեսա մի սև ձի, որի վրայի հեծյալն իր ձեռքին կշեռք ուներ։


Եվ երբ բացեց չորրորդ կնիքը, չորրորդ կենդանուց լսեցի մի ձայն, որ ասում էր՝ արի՛։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ