Արդեն ասել ենք, որ Տերն Անանիայի որդի Հեու մարգարեի միջոցով խոսել էր Բաասայի, նրա տան և այն բոլոր չարիքների մասին, որ նա գործել էր Տիրոջ նկատմամբ, թե ինչպես իր կատարած գործերով նա բարկացրել էր նրան, և Տերը պատուհասել էր նրան այնպես, ինչպես Հերոբովամին։
Նրանք անտեսեցին Տիրոջ՝ իրենց Աստծու բոլոր պատվիրանները, իրենց համար ձուլածո երկու երինջներ պատրաստեցին, երկնքի զորություններին երկրպագեցին, պաշտեցին Բահաղին,
Հովաթամն արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ այն ամենի համաձայն, ինչ իր հայր Ոզիասն էր արել։ Բայց Տիրոջ տաճարը չմտավ։ Իսկ ժողովուրդը դեռ շարունակում էր մեղքեր գործել։
Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։
Ես դատ ու դատաստանով եմ խոսելու նրանց հետ՝ իրենց գործած բոլոր չարիքների համար, քանի որ նրանք լքեցին ինձ և զոհեր մատուցեցին օտար աստվածներին, երկրպագեցին իրենց ձեռակերտ կուռքերին։
Քո աստվածները, Հուդա՛, թվով այնքան էին, որքան քո քաղաքները, և ըստ Երուսաղեմի փողոցների թվի՝ ամոթի բագիններ ու սեղաններ կանգնեցրիք Բահաղին խունկ ծխելու համար։
Հապա ո՞ւր են քո այն աստվածները, որոնց քեզ համար կերտեցիր. քո թշվառության ժամանակ նրանք թող ելնեն ու փրկեն քեզ։ Չէ՞ որ քո աստվածները նույնքան էին, որքան քո քաղաքների թիվը, ո՛վ Հուդա։ Չէ՞ որ Երուսաղեմի ճանապարհների թվով զոհեր էին մատուցում Բահաղին։
Արդ, դարձյալ աճեցին մեղանչելու մեջ և իրենց համար կուռքերի պատկերի նմանությամբ ձուլածոներ ստեղծեցին իրենց արծաթից՝ նրանց ճարտարների գործ նվիրելով։ Նրանք ասում են. «Զոհաբերե՛ք մարդկանց, քանի որ հորթերը պակասեցին»։
Ձեզ հետ խոսքե՛ր վերցրեք, դարձե՛ք Տիրոջը՝ ձեր Աստծուն, և ասե՛ք նրան. «Կարո՛ղ ես ներել մեր մեղքերը, որպեսզի անիրավություն չգործենք, այլ բարիք ընդունենք և հատուցենք մեր շուրթերի պտուղը», և կվայելեն ձեր սրտերը բարության մեջ։
Մարդկության մնացած մասը, որ չմեռավ այս հարվածներից, չապաշխարեց, ոչ էլ հետ կանգնեց իր ձեռքի գործերից՝ դևերին և ոսկե, արծաթե, պղնձե, քարե և փայտե կուռքերին երկրպագելուց, կուռքեր, որոնք ո՛չ տեսնել կարող են, ո՛չ լսել և ո՛չ էլ քայլել։