Բ ՕՐԵՆՔ 4:28 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ28 այնտեղ պաշտելով մարդու ձեռքով փայտից ու քարից պատրաստված օտար աստվածներ, որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում են և ո՛չ էլ հոտոտում։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ28 Այնտեղ կպաշտեք աստվածների, որոնք մարդու ձեռքի գործեր են՝ քար և փայտ, և որոնք ո՛չ տեսնում են, ո՛չ լսում, ո՛չ ուտում և ո՛չ էլ հոտառություն ունեն։ Տես գլուխը |
նաև բոլոր նրանք, ովքեր հաղորդակից են դառնում նրան։ Բայց ամոթահար պիտի լինեն բոլոր նրանք, ովքեր կուռքեր են ստեղծում և կերտում անօգուտ բաներ, որոնք, ինչից էլ պատրաստված լինեն, բոլորովին պիտի չորանան և անտեսվեն մարդկանցից։ Պիտի հավաքվեն ամենքը, դեմառդեմ կանգնեն միասին, պիտի ամաչեն և առհասարակ ամոթահար լինեն։
Ոսկերչի ձեռքը ճարտար վարպետի գործ է արել. կապույտ ու ծիրանի են հագցնում նրանց, բայց նրանք չեն կարող գնալ, այլ պետք է բարձվելով տարվեն. ոտքով մի քայլ էլ չեն փոխի, ոչ էլ իրենք իրենց կարող են բարձրանալ այն բանի վրա, որով տանում են։ Մի՛ վախեցեք նրանցից, որովհետև չարություն չեն անում, բայց բարություն էլ չկա նրանց մեջ։
Արդ, իմ տեր արքան թող լսի իր ծառայի խոսքերը. “Եթե Աստված է քեզ շարժել իմ դեմ, թող քո ճենճերացող զոհը լինեմ, իսկ եթե մարդկանց որդիներն են արել, Տիրոջ առջև անիծյալ լինեն նրանք, քանի որ նրանք ինձ այսօր մեկուսացրել են, որ բաժին չստանամ Տիրոջ ժառանգությունից”։ Նրանք ինձ ասացին. “Գնա ծառայի՛ր օտար աստվածների”։