Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 40:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

19 Մի՞թե կուռք է նա, որին կերտել է հյուսնը, և կամ ոսկերիչը, ձուլելով ոսկին, պատել է նրան ոսկով՝ պատկերի նմանությամբ կերպարանք տալով նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

19 Կուռքն արհեստավորն է ձուլում, ոսկերիչն այն պատում է ոսկով և արծաթե շղթաներ է ձուլում։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 40:19
17 Խաչաձեւ Հղումներ  

Փարավոնին իր զորքով ընկղմեց Կարմիր ծովում, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Եվ սպանեց հզոր թագավորներին, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը.


Այն օրը մարդ իր արծաթե ու ոսկե գարշելի կուռքերը, որ պատրաստել էր սնոտի բաներին ու չղջիկներին երկրպագելու համար, պիտի մերժի՝


Նրանց երկիրը լցվեց իրենց ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։


Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։


Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։


Իսրայելում։ Հյուսնը պատրաստեց այն, ուստի Աստված չէ, որովհետև քո հորթը մոլորեցնող է, Սամարիա՛։


Իսկ Միքան այդ արծաթը մորը վերադարձրեց։ Մայրն առավ երկու հարյուր արծաթ, այն տվեց ձուլողին, նա էլ ձուլածո կուռք շինեց դրանից, որը տեղադրեցին Միքայի տանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ