Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 17:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Այլևս չպիտի ապավինեն մեհյաններին և ոչ էլ իրենց ձեռակերտ կուռքերին, որ իրենց մատները պատրաստեցին, այլ ապավինելու են Իսրայելի Սրբին. ո՛չ իրենց պաշտամունքային փայտե սյուներին են նայելու, ո՛չ էլ իրենց բագիններին։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Չի նայելու իր ձեռքերի պատրաստած զոհասեղաններին և չի տեսնելու իր մատների շինած սյունարձաններն ու խնկասեղանները։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 17:8
29 Խաչաձեւ Հղումներ  

Դու պիտի պղծես արծաթապատ և ոսկեպատ կուռքերը, պիտի փշրես դրանք և թափես դաշտանի ջրի նման, պիտի հեռացնես դրանք աղբի նման։


Ուստի Հակոբի անօրենությունը պետք է վերանա, և այս է լինելու նրա օրհնությունը, երբ ազատեմ նրան իր մեղքերից։ Այն ժամանակ քո մեհյանների բոլոր քարերը մանր փոշու պես պիտի փշրես. այլևս չեն պահպանվելու նրանց պաշտամունքի կուռքերը, այլ կտոր-կտոր պիտի արվեն, ինչպես մայրի ծառը՝ փայտահատի ձեռքով։


Նրանց երկիրը լցվեց իրենց ձեռքերով կերտված գարշելի կուռքերով, և նրանք երկրպագեցին նրանց, որ իրենց մատներն էին ստեղծել։


Եվ կլինի, որ այն օրը Տերը կուռքերի անունները կվերացնի երկրից, և այլևս չի լինի նրանց հիշատակը. և երկրից կվերացնեմ սուտ մարգարեներին ու պիղծ ոգիներին։


«Կպակասեն մարդ և անասուն, կպակասեն երկնքի թռչուններն ու ծովի ձկները, կտկարանան ամբարիշտները, և անօրեններին կվերացնեմ երկրի երեսից»,- ասում է Տերը։


Կդառնան ու կնստեն նրա հարկի ներքո, կապրեն ու կզորանան ցորենով, կծաղկի նրա հիշատակը որթատունկի պես, և կլինի Լիբանանի գինու պես


Ձեզ վրա սուրբ ջուր եմ ցողելու, և դուք մաքրվելու եք ձեր բոլոր պղծություններից. ձեր բոլոր կուռքերից մաքրելու եմ ձեզ։


որպեսզի մարդու համար վառելիք լինեն, ահա դրանից վերցրեց, վառեց ու տաքացավ, մի կեսի վրա եփեց, իսկ մի կեսն էլ արձան շինեց և երկրպագեց նրան. հենց իր շինած արձանի առջև ընկած՝ երկրպագեց նրան։


Նրանք ամաչելու են այն կուռքերի համար, որոնց հանդեպ սեր էին տածում, ամոթահար են լինելու այն դիվապատկերների համար, որ իրենք կերտեցին, խայտառակվելու են այն պարտեզների համար, որոնց պաշտում էին։


Իր ներկայությամբ կործանել տվեց Բահաղի կուռքերի զոհասեղանները և սրանց վերևի մասում գտնվող բարձրադիր պաշտամունքի տեղերը։ Նա ջարդեց պաշտամունքային փայտե սյուները, քանդակված ու ձուլածո կուռքերը, փշրեց, փոշիացրեց դրանք և շպրտեց դրանց զոհ մատուցողների շիրիմների վրա։


Նա Հուդայի բոլոր քաղաքներից վերացրեց զոհասեղաններն ու կուռքերը։ Եվ Հուդայի երկրում պարսպապատ քաղաքները խաղաղվեցին,


Քարուքանդ կանեք նրանց բագինները, կփշրեք նրանց արձանները, կջարդեք նրանց պաշտամունքային փայտե սյուները [𝕸 Աշերայն] և հրով կայրեք նրանց աստվածների արձանները։


Այլ նրանց հետ վարվե՛ք այսպես. կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց արձանները, ջարդե՛ք նրանց պաշտամունքային փայտե սյուները, կրակի՛ մատնեք նրանց կուռքերը։


Նրանք պիտի աղաղակեն, բայց ոչ ոք նրանց չպիտի օգնի։ Նրանք Տիրոջը դիմեցին, բայց նա չլսեց նրանց։


Այն օրն Իսրայելից մնացածները՝ Հակոբի տնից փրկվածները, այլևս չեն ապավինելու իրենց զրկողներին, այլ իրապես կապավինեն Աստծուն՝ Իսրայելի Սրբին։


Այն օրը քո քաղաքները պիտի լքվեն ու ավերակ դառնան, ինչպես որ Իսրայելի որդիների երեսից անհետացան ամորհացիներն ու խևացիները։


հրո ճարակ դարձրին նրանց կուռքերը և կործանեցին, քանի որ նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքով կերտված փայտե ու քարե կուռքեր։


Ունայն են նրանք, որ կերտել են ձեզ, սնոտի են նրանք, որ ստեղծել են ձեզ։


մինչև այն ժամանակ, քանի դեռ նրանց որդիները կհիշեն իրենց զոհասեղանները և իրենց պաշտամունքային փայտե սյուները՝ վարսավոր ծառերի տակ, բարձր բլուրների


Երբ այս ամենն ավարտվեց, ներկա գտնվող իսրայելացիները ոտքի ելան և ամբողջ Հուդայում, Բենիամինի, Եփրեմի ու Մանասեի երկրներում իսպառ փշրեցին պաշտամունքային սյուները և կործանեցին պաշտամունքի բարձունքներն ու բագինները։ Ապա բոլոր իսրայելացիներն իրենց քաղաքները վերադարձան՝ յուրաքանչյուրն իր կալվածքը։


Եփրեմի համար։ Այլևս ի՞նչ գործ ունի նա կուռքերի հետ. ե՛ս խոնարհեցրի նրան, ես էլ կզորացնեմ նրան. ես պտղառատ այգի եմ. ինձնից պտուղ գտնվեց քեզ վրա»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ